▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանդը կա, բայց մենք միմյանց վստահում ենք. Ռուբեն Սասունցի

Life.panorama.am-ը գրում է. Ազգագրական երգիչ Ռուբեն Հակոբյանը տարիներ առաջ առաջին իսկ մենահամերգի ընթացքում համերգի պրոդյուսեր Էմին Թորոսյանի կողմից կնքվեց Սասունցի բեմական անունով, որը դարձավ առավել պարտավորեցնող: Զրույցում երգիչն անկեղծացավ առաջիկա նորությունների, ժամանակակից բարքերի, «ծուռ սասունցու» և ընտանեկան հարաբերությունների մասին:

-Այժմ ի՞նչ նորություններ ունեք:

-Վերջերս Մոսկվայում մասնակցեցի ապրիլի 24-ին նվիրված մեծ համերգին: Նաև Լիբանանի «Նիկոլ Դուման» կազմակերպությունն էր մենահամերգ կազմակերպել ինձ համար: Շուտով կլինեմ Կանադայում, Պարսկաստանում, Քուվեյթում…Նոր ալբոմ եմ պատրաստում, որում ընդգրկված կլինեն ֆիդայական երգեր՝ «Ձայն տուր ով ֆիդա», «Արաբո-Արաբո», «Գինի լից»… Այդ երգերն իմ սերնդին ծանոթ երգեր են, քանի որ 20-25 տարի առաջ Արցախյան շարժման ժամանակ շատ տարածված էին և բոլորն էին երգում: Հոգեհարազատ են բոլորիս, դրանք ուժ ու ոգևորություն են տվել մեր տղաներին, ովքեր գնացել են մարտի դաշտ ու կռվել:

-Ձայնասկավառակում քանի՞ երգ կլինի ընդգրկված:

-Հավանաբար, 10 երգ, որոնցից մեկը զուգերգ է Գոհար Հովհաննիսյանի հետ: Միասին կերգենք «Ելիր Գևորգ, ելիր» երգը, այս երգի հիման վրա նաև տեսահոլովակ կնկարահանվի:

-Արդեն որոշե՞լ եք, թե տեսահոլովակի նկարահանումը ում կվստհեք:

-Դեռ պայմանավորվածություն չունենք, բայց այս անգամ ցանկանում եմ ինքս հանդես գալ նաև ռեժիսորական աշխատանքով, քանի որ այդ մասնագիտությանը տիրապետում եմ. երկրորդ մասնագիտությամբ ավարտել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ասեմ, որ իմ համերգներն ինքս եմ բեմադրում:

-Այսօր շատ երգիչներ ստիպված են լինում ժանրային փոփոխություն կատարել, երգել էստրադային կամ ռաբիս երգեր, որպեսզի կարողանան գումար վաստակել: Նման խնդիր լինո՞ւմ է: Հնարավո՞ր է երբևէ ֆինանսական հանգամանքներից ելնելով Ձեր երաժշտական ոճը փոխեք:

-Ես երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանում: Նվիրված եմ իմ ազգային, հայրենասիրական երգին և միշտ դա եմ կատարելու: Ես չեմ ձգտում ավելիին, իմ ձգտումն իմ ժողովրդին ծառայելն է, ես մոդայով չեմ շարժվում: Երգը նաև ճաշակ է թելադրում: Բոլորս էլ լավ գիտենք, թե այսօր մեծամասամբ ինչ ոճի երաժշտություն են լսում, որտեղ է ավելի շատ գումար շրջանառվում: Բայց սա է իմը, իմ տեսակինը և վերջ։

-Բայց արդյո՞ք գումարը բավարարում է ընտանիքի հոգսերը հոգալու համար, թե՞ կողմնակի բիզնես ունեք:

- Իմ վաստակած գումարն ինձ բավարար է, ես ոչ մի բիզնես չունեմ: Իմ գումարն աշխատում եմ միայն իմ երգով, մենահամերգներով հանդես եմ գալիս աշխարհի տարբեր երկրներում:

-Կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների և՞ս մասնակցում եք:

-Իհարկե, մասնակցում եմ: Բոլորս էլ լավ գիտենք, թե այսօր մեկ բեմադրությունը, տեսահոլովակը որքան թանկ են մեզ վրա նստում: Այս միջոցառումներին մասնակցելով՝ գումար ենք աշխատում՝ բեմադրություններ պատրաստելու, նաև, ինչ խոսք, ընտանիք պահելու:

-Ռուբեն, Ձեր կինն ի՞նչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է զբաղվում:

-Նա հայոց լեզվի և գրականության մասնագետ է: Ասեմ, այնպիսի ընտանիքում է ծնվել, որ մանուկ հասակից միշտ լսել է Սահակ Սահակյանի երգերը, իր մեջ շատ ուժեղ նստած են ազգային հայրենասիրական կատարումները: Հայրը ազատամարտիկ է եղել…

-Աշխատո՞ւմ է:

-Այժմ ոչ, քանի որ երեխան փոքր է:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին