Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Անի Պետրոսյանը իր կերտած կերպարներով հասցրել է և հուզել, և ծիծաղեցնել: Հումորային և դրամատիկ կերպարներում հավասարաչափ իրեն ներդաշնակ զգալու, և գլխավորը՝ յուրաքանչյուր դերում խիստ անկեղծ լինելու և այլ թեմաների մասին այսօր դերասանուհին խոսեց մեզ հետ:
-Անի, վերջերս մեկնարկած «Խոպանի տեսություն» սիթքոմում հեռուստադիտողը Ձեզս կսեց տեսնել հեռուստատեսային նոր ձևաչափում: Հումորային կերպարում Ձեզ տեսնելը նորություն չէր, բայց հեռուստատեսային սերիալային ձևաչափում մարդիկսովոր էին տեսնել Ձեզ ավելի դրամատիկ դերերում: Հետաքրքիր է՝ կպատմե՞քսիթքոմում խաղալու Ձեր որոշման մասին:
-Այո, այս ձևաչափը ինձ համար նորություն է: Կատակերգական գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել եմ, բայց ոչ սիթքոմում: Ժանրային փոփոխությունն ինձ էլ է հետաքրքիր, և ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել և դրամատիկ, և կատակերգական կերպարներով ներկայանալ հեռուստադիտողին: Իսկ ինչ վերաբերվում է «Խոպանի տեսություն» սիթքոմում նկարահանվելու որոշմանը, պետք է ասեմ, որ, երբ Շանթ հեռուստաընկերության կողմից առաջարկը ստացա, փոքր-ինչ ծանրութեթև անելուց հետո, որոշեցի համաձայնվել:
-Կխնդրեի խոսել նաև Ձեր մարմնավորած դերի մասին, ի՞նչ դժվարությունների եքհանդիպում այն մարմնավորելիս:
-Դժվարություններ կան, քանի որ այս սիթքոմում իմ տարիքից մեծ կնոջ պետք է մարմնավորեմ, ով ունի հասուն աղջիկ, սակայն այս ձևաչափը հնարավորություն է տալիս փոքր-ինչ խաբել հանդիսատեսին: Այս դերը կերտելու միակ դժվարությունը դա է եղել:
-Հայկական իրականությունում սովորաբար այն դերասանները, ովքեր երկար տարիներմեկ հեռուստաընկերությունում են աշխատում, ասես դառնում են տվյալհեռուստատեսության դեմքերից մեկը, երկար տարիներ Արմենիա TV-ում աշխատելուցհետո Շանթ հեռուստաընկերությունից ստացված առաջարկը հե՞շտ ընդունեցիք: Եվ արդյոք հեռուստաընկերության փոփոխությունը կապված չէր կոնֆլիտային հարաբերությունների հետ:
-Այո, ինձ ճանաչել են որպես «Արմենիա» TV-ի դեմք, և եթե ես այսօր հանդես եմ գալիս «Շանթ» հեռուստաընկերությամբ, դա չի նշանակում, որ ես «Արմենիա» TV-ի հետ կոնֆլիկտ եմ ունեցել. ոչ մի կոնֆլիկտային հարաբերություն չի եղել: Ի վերջո, մեր առաջատար հեռուստաընկերությունները շատ չեն, նոր նախագծերը՝ նույնպես, այս պարագայում ստացել եմ լավ առաջարկ և զբաղվում եմ իմ գործով:
-Դուք Ձեզ բարձր վարձատրվող դերասանուհի համարո՞ւմ եք: Առաջարկների դեպքում,ինչի՞ն եք նախևառաջ նշանակություն տալիս:
-Համարում եմ, որ բարձր վարձատրվող դերասանուհի եմ: Առաջարկի դեպքում, նախևառաջ կարևորում եմ ընկերներիս խաղը և վարկանիշային նախագծերում հանդես գալը:
-Անի, հիմա, երբ հեռուստադիտողին ներկայացաք և՛ դրամատիկ, և՛ հումորայինկերպարներով, ի վերջո, եթե սուբյեկտիվ մոտենաք, Ձեզ համար, ո՞ր դերերն է ավելիհաճելի կերտել, կամ ինչպիսի՞ կերպարներով է առավել հաճելի ներկայանալհանդիսատեսին:
-Ինձ համար իմ բոլոր կերտած կերպարներն էլ սիրելի են, որոնք կերտելիս ես մաքսիմալ աշխատում եմ անկեղծ լինել իմ հանդիսատեսի հետ: Սիրում եմ և դրամատիկ, և կատակերգական դերեր, երկուսն էլ մեծ եռանդ և ուժ են պահանջում: Շնորհակալ եմ բնությանը, որ ինձ շնորհել է և դրամատիկ, և կոմիկ դերեր կերտելու ունակությամբ:
-Անի, ի՞նչ եք կարծում, հանդիսատեսը Ձեզ, որ կերպարում է առավել շատ նախընտրումտեսնել:
-Այս հարցին ես չեմ կարող պատասխանել, բայց երկու տարբերակում էլ արձագանքները դրական են եղել:
-Կխնդրեի պատմել Ձեր առաջիկա պլանների մասին: Էլ ի՞նչ անակնկալներ եքպատրաստում Ձեր երկրպագուների համար:
-Առաջիկայում նոր բեմադրություն է նախատեսվում, որի մասին, դեռ չեմ ուզում փակագծերը բացել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում