BlogNews.am-ը գրում է. Երեկ համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում դերասան Սոս Ջանիբեկյանն ու մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը հարսանեկան իրավիճակում են. խոսակցություններ են պտտվում, թե նրանք գաղտնի ամուսնացել են: Երկրպագուներն արդեն հյուսում են նրանց գաղտնի սիրավեպի պատմությունը:
BlogNews.am-ը խոսեց Աննայի հետ` ճշտելու, թե ինչ լուսանկարներ են դրանք: Մոդելի խոսքով` այժմ չի կարող խոսել որևէ բանի մասին: Մեր ճշտող հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Սոս Ջանիբեկյանի հետ, նա ասաց` ընկերական: Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան` հաղորդավարուհին նշեց. «Իրականում հարսանիք չի եղել, մենք ընկերական հարաբերություններ ունենք, անձնական որևէ բան չի կապում մեզ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում