▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց թույլ են տալիս անծանոթ կնոջ բարոյականության մասին մեկնաբանություններ գրել. Աննա Կոկչյան

life.panorama.am-ը գրում է. Երեկ հեռուստահաղորդավարուհի Աննա Կոկչյանն, ով արդեն բավական ժամանակ է ներկայանում է Ինգրիտ անվամբ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց վերջին ֆոտոսեսիայի լուսանկարները, ինչը, բնականաբար, չվրիպեց կայքերի տեսադաշտից: Լուսանկարների՝ տարաբնույթ վերնագրերով տարածման արդյունքում նաև ընթերցողների բազմաբովանդակ մեկնաբանության պակաս չզգացվեց:

life.panorama.am-ը հետաքրքրվեց հաղորդավարուհուց, թե՞ արդյոք ֆոտոսեսիան կապված է սպասվող նորությունների հետ, թե՞ այն ինքնահիշեցման նպատակն ունի: «Ֆոտոսեսիան ստեղծագործական մտքի սուբյեկտիվ արտահայտում է: Տվյալ ֆոտոսեսիան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մավրիկիոսում, Սինգապուրում և այլուր հայտնի լուսանկարիչ Էմմա Գրիգորյանի ու իմ համագործակցության արդյունքն է: Չէի ասի, թե այն ունի որևէ հատուկ նպատակ, գլխավոր նպատակն ինձ համար որպես դերասանուհի, արտիստ, արվեստի մարդ, դա կերպարանափոխումն է, տարբեր կերպարներով հանդես գալը: Ստեղծագործական ոգի ունեցող մարդկանց համար կարևորը ոգեշնչվածության զգացողությունն անընդհատ վառ պահելն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչպե՞ս ընդունեց երբեմն խոցելի և, մեղմ ասած, ոչ դրական մեկնաբանությունները, հաղորդավարուհին պատասխանեց. «Իհարկե, հաճելի չէ կարդալ տարաբնույթ, երբեմն ոչ այդքան հաճելի, երբեմն՝ բառացիորեն կոպիտ մեկնաբանություններ, ես փորձում եմ չխոցվել: Չնայած, միշտ չի, որ ստացվում է, քանի որ հաճախ մարդիկ, ովքեր աջ ու ձախ խոսում են վեհ գաղափարներից ու բարոյականությունից, իրենց թույլ են տալիս անծանոթ կնոջ բարոյականության մասին մեկնաբանություններ գրել՝ դատելով ընդամենը մեկ ստեղծագործությունից: Կարծում եմ, ինտերնետի տված հնարավորությունները մարդիկ սխալ են գործածում. մեզ տրված է մեր ձայնը լսելի դարձնելու հնարավորություն, իսկ մենք դա գործածում ենք ցածր ու էժանագին բամբասանքները հանրային դարձնելու համար: Դրա հետ մեկտեղ մարդիկ մոռանում են, որ որևէ հնչեղ վերնագիր ունեցող հոդվածի տակ թաքնված է իսկական մարդ, ու յուրաքանչյուր մեկնաբանություն գրող պետք է հասկանա, որ նրա մեկնաբանությունը դա երկխոսություն է տվյալ մարդու հետ: Արդյո՞ք դու պատրաստ ես նման կերպ ներկայանալ հանրությանն ու նման կերպ խոսել անծանոթ մարդու հետ… Ինչ վերաբերվում է ինձ, ես գիտեմ՝ ով եմ ես, ինչպիսի մարդ եմ և ինչպիսի կին: Դա գիտեն նաև ինձ ճանաչող մարդիկ և մտերիմներս: Այդքանն ինձ բավական է, ուրիշներին ես ապացուցելու ոչինչ չունեմ: Ուղղակի վհատվում եմ, որ տեսնում եմ մեկնաբանություններում այդքան նեգատիվ, կարծում եմ նման նեգատիվ մտքեր ունենալն անգամ շատ վնասակար է մարդու համար»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին