Հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը ռուս հոգևորականի կերպարով սկանդալային լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում` մակագրելով.
«Նոր, հրաշալի ռեպորտաժ ենք պատրաստում էլիտար պճնամոլների համար։ Գուշակեք, թե ինչի՞ մասին է այն»:
Այսպես հաղորդավարուհին ակնարկել է Ռուս ուղղափառ եկեղեցուն։
Այս ամենն առաջացրել է նրա հետևողների զայրույթը:
Չի բացառվում նաև այն, որ այս ամենը կարող է նաև քրեական պատասխանատվությամբ ավարտվել։