▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա քիչ առաջարկներ ունեմ». Նիկոլայ Եղիազարյան

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է. Դերասան Նիկոլայ Եղիազարյանը վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում: «Սպանել 15 րոպեում» կինոնկարում Նիկոլայը կրկին մարմնավորում է բացասական հերոսի: «Կերպարս բավականին բարդ է, քանի որ բացասական դեր խաղալն իր դժվարություններն ունի: Փորձել եմ այնպես անել, որ հետաքրքիր  լինի»,-  զրույցում ասաց դերասանը:

«Չգիտեմ՝ ինչու են ինձ միշտ բացասական կերպարներ առաջարկում, քանի որ դա ընդհանրապես չի համապատասխանում իմ էությանը: Գուցե արտաքինս է համապատասխանում այդ հերոսներին: Ամեն դեպքում ես սիրով ու ոգևորությամբ եմ խաղում այդ կերպարները,- նկատեց Նիկոլայը՝ հավելելով, որ իր համար էլ հետաքրքիր կլինի խաղալ դրական հերոսի: -Կարծում եմ՝ կստացվի, քանի որ բացասական հերոսն ավելի շատ ջանք է պահանջում. եթե բացասականը ստացվում է, դրականն էլ կստացվի»:

Ինչ վերաբերում է «Սպանել 15 րոպեում» ֆիլմի թրեյլերի տարածումից հետո բացասական կարծիքների ալիքին՝ Նիկոլայն ասաց, որ իրենք որևէ վատ բան չեն արել. «Մենք մեր աշխատանքն ենք արել, որի մեջ վատ բան չկա: Վերջին շրջանում ես չեմ էլ կարդում քննադատությունները, որովհետև լուրջ քննադատություն չկա: Ավելի շատ վիրավորում են, քան քննարկում, քննադատում»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին