▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհի Էմմա Բալբանյանը բոլորից գաղտնի ամուսնալուծվել և երկրորդ անգամ ամուսնացել է

Վերջին ժամանակներում հայ հայտնիների շրջանում շատ մտահոգիչ մի տենդենց է նկատվում: Մեր սիրելի աստղերը նախընտրում են ամուսնանալ ու ընտանիք կազմել Հայաստանից դուրս: Իհարկե, դրան հաջորդում են սրտաճմլիկ ճառերը, թե նրանք չեն խզի իրենց կապը հայրենիքի հետ և շատ կկարոտեն, բայց ինչպես հաճախ տեսնում ենք, դրանք միայն դատարկ խոսքեր են: 

Հայաստանից դուրս ամուսնությունների շարքում գերակշռողն ԱՄՆ-ում ամուսնություններն են: Դժվար է բաց թողնել այդ լայն հնարավորությունների երկիր մեկնելու շանսը: Եվ նմանատիպ շանսից 2012 թվականին օգտվեց ATV հեռուստաընկերության «Բուդուար» և «7 երգ» հաղորդումների հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը: Էմման ամուսնացավ և մեկնեց ԱՄՆ մշտական բնակության:

Ամերիկայում գտել ենք հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանին (տեսանյութ)

Ամուսնությունից հետո Էմման անհետացավ հեռուստաէկրաններից, ամսագրերի ու աստղային կյանքը լուսաբանող կայքերի էջերից: 1 տարի շարունակ նրա մասին ոչ մի լուր չկար, միայն հայտնի էր, որ նա ապրում է հայաշատ Գլենդել քաղաքում: 

Եվ ահա 2013 թվականին Էմմա Բալբաբյանը կրկին երևաց էկրանին. ամերիկյան ARTN «Շանթ» հեռուստաընկերությամբ նա վարում էր նորաձևության մասին իր հեղինակային հաղորդումը` «Fashion with Emma»: Իսկ արդեն 2014 թվականից նա վարում է նաև առավոտյան «Նոր օր» ծրագիրը: 

Մի քանի օր առաջ փորձում էի համացանցում իմ սիրելի հաղորդավարուհի Էմմայի մասին վերջին նորությունները փնտրել, երբ հանդիպեցի մի շատ հետաքրքիր փաստի: Թերթում էի նրա լուսանկարները, և ի՜նչ... Պարզվում է՝ Էմմայի ներկայիս ամուսինն ամենևին էլ այն նույն տղամարդը չէ, ում հետ 2012 թվականին ամուսնացավ հաղորդավարուհին:

Ինքներդ նայեք և ասեք՝ մի՞թե 2 լուսանկարներում նույն մարդիկ են:

Ձախ լուսանկարում Էմմայի առաջին ամուսինն է, ում հետ ամուսնության լուսնկարները ողողել էին համացանցը, իսկ աջ լուսանկարում` ներկայիս ամուսինը, ում հետ լուսանկարներով նա կիսվում է Ինստագրամի իր էջում:

Ահա խնդրեմ, առաջին ամուսինը`

Իմ բացահայտումից զարմացած՝ սկսեցի փորփրել Էմմայի էջերը սոցիալական ցանցերում, վերևում ներկայացրած լուսանկարներից և ոչ մեկն այնտեղ չկար, չկային նաև հարսանեկան լուսանկարները, ինչը շատ զարմանալի է, քանի որ կանայք շատ են սիրում հպարտանալ հարսանեկան զգեստով իրենց լուսանկարներով:

Այնտեղ միայն Էմմայի նոր ամուսնու լուսանկարներն էին`

Պարզվում է` մեր սիրելի հաղորդավարուհին շատ հմտորեն թաքցրել է իր ամուսնալուծության և երկրորդ անգամ ամուսնանալու մասին լուրը: Իսկ մարդկանց ուշադրությունից դա վրիպել է, որովհետև Էմմայի ներկա և նախկին ամուսինները միմյանց բավականին նման են արտաքնապես:

Աղբյուրը՝ Infomanka

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին