▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն՝ Միհրան Ծառուկյանի հետ համագործակցության և կյանքի այն փուլի մասին, որը կարոտում է

Blognews.am-ը գրում է. Երգիչ Հայկոն հայկական էստրադայում արդեն երկար տարիներ է, բացի տեսահոլովակներ ներկայացնելուց, նա նաև զբաղվում է գործիքավորմամբ: Երգիչը զրույցում պատմել է առաջիկա նախագծերի մասին, Միհրան Ծառուկյանի հետ համագործակցության և  կյանքի այն շրջանի մասին որը կարոտում է:  Այս փուլում նա  աշխատում է իր ձայնասկավառակի վրա. «Քանի որ հայկական էստրադա մուտք եմ գործել ռոմանսային երգերով, իմ այս ձայներիզում ևս կլինեն երևանյան երգեր: Ձայնասկավառակի անունը դեռ չեմ որոշել, բայց առաջինը ձեզ կասեմ:  Ես սիրում եմ իմ ոճը և անդավաճան եմ, գրում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ դուր են գալիս և երբեք կոմերցիոն շահեր չեմ հետապնդում, չեմ էլ մտածում դրանով գումար վաստակելու մասին»: Այն որ այսօր ձայներիզները կարծես կորցրել են իրենց ակտուալությունը՝ Հայոն էլ է փաստում, բայց. « Եթե համեմատենք մի հինգ տարի առաջվա հետ, այն այսօր  մեզ օգուտ  չի բերում, բայց այն արտիստի արած աշխատանքի ամփոփումն է: Եթե հետևեք համաշխարհային շուկային, ապա կտեսնեք, որ արտիստները սինգլ են թողարկում մեկ երգով, որը հետո ամփոփում են մեկ ամբողջական ձայնասկավառակում»:

 Հայկոյի ձայնագրման ստուդիայում աշխատանքերը շատ են, նա նաև նշեց, որ իր սաների հետ երեկ ավարտել է «Հայաստան» երգը, որը շուտով տեսահոլովակ կունենա. «Այսօր նաև աշխատելու ենք Միհրան Ծառուկյանի հետ, ով շուտով դուետ է կատարելու, իսկ թե ում հետ, հետո կիմանաք: Սա մեր առաջին համագործակցությունն է: Ունեմ նաև Մոսվայից առաջարկ և աշխատում եմ երկու ֆիլմերի սաունդթրեքերի վրա»: 

 Արդեն երկար ժամանակ է Հայկոն մյուս երգիչների պես համերգային արշավների չի մեկնում՝պատճառը զբաղվածությունն է, բայց կարոտում է կյանքի այդ փուլը. «Ես ինքս ամբողջ կյանքում  կենդանի համերգներ եմ տվել իմ ընկերների հետ, դրանք իմ կյանքի ամենաթանկ և երջանիկ տարիներն են եղել: Ես հոգով երաժիշտ եմ և շատ եմ սիրում նման համերգ-արշավներ: Ես այսօր ունեմ այդ պակասը, երբ տարբեր երկրներում շփվում էի հայ հանդիսատեսի հետ, դա ինձ ստիմուլ էր տալիս նոր երգեր ստեղծելու: Հիմա մի քիչ քչացել է, բայց ոչինչ կվերականգնեմ»:

Երևանյան հանդիսատեսը շատ լավ է հիշում Հայկոյի նախորդ համերգը և անկնալում, որ երկրորդը կլինի նույնից ոչ պակաս լավ. «Երևանում միանշանակ համերգ եմ տալու, ես գիշները գլուխս դնում եմ բարձին և դրա մասին եմ մտածում: Ես արդեն խոսք էի տվել,  պարզապես հանգամանքների բերում չկարողացա իրականացնել, բայց ոչին շատ շուտով կլինի»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին