▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժոն՝ իր և Իվետա Մուկուչյանի սիրավեպի լուրերի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

BlogNews.am-ը գրում է, որ երգչուհի Իվետա Մուկուչյանի և DJ Սերժոյի սիրավեպի մասին լուրերը պարբերաբար քննարկվում են: Նրանց համագործակցությունները մշտապես ուղեկցվում են անձնական կապի մասին խոսակցություններով, որոնք վերջին շրջանում նոր թափ են ստացել:

«Վերջին ամիսներին անընդհատ տարբեր լուրեր են պտտվում իմ անձնական կյանքի վերաբերյալ, ու իմ անունը կապում են այս կամ այն մարդու հետ: Եթե իմ անձնական կյանքում ինչ-որ նորություն լինի,  կբարձրաձայնեմ այդ մասին, իսկ այժմ զբաղված եմ իմ նոր ալբոմի ձայնագրմամբ»,- իր և Իվետայի սիրավեպի մասին ասել է Սերժոն:

Փորձեցինք կապ հաստատել նաև այժմ Գերմանիայում գտնվող Իվետայի հետ: Վերջինս արդեն տեղյակ էր, թե ինչ հարցով ենք զանգահարում իրեն, սակայն չցանկացավ պատասխանել անձնական կյանքին վերաբերող որևէ հարցի:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին