▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ երբեք չեն թողել. Շուշան Երիցյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ն գրում է, որ  անկեղծ զրույց է ունեցել մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի հետ:  
Մեր իրականացրած ֆոտոշարքում Դուք ուժեղ աղջկա կերպարում էիք, ով ինչ-որ տեղ նաև պաշտպանվում էր: Իսկ իրական կյանքում լինո՞ւմ են նման  առիթներ։
Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց իրականում ինձանից են պաշտպանվում, իսկ ես կարողանում եմ իրավիճակին տիրապետել: Իմ մեջ ես զգացել եմ այդ կարողությունը, բացի այդ, քանի որ սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային կառավարում բաժնում, խորությամբ ուսումնասիրել եմ հոգեբանություն և ավելի եմ հմտացել: Ես անգամ կարողանում եմ տարաջատել կեղծիքն անկեղծությունից:
Ձեզ հաճախ են ընդգրկում «ամենասեքսուալ հայտնիներ»-ի շարքում, Դուք կամ գլխավորում եք այդ ցուցակը, կամ զբաղեցնում որևէ հորիզոնական: Ի՞նչ է Ձեզ համար սեքսուալությունը, և արդյո՞ք չեք հոգնել այդպիսին լինելուց։
Սեքսուալ բառը ես տարիներ շարունակ լսում եմ, կարելի է ասել՝ դեռ մանկուց: Ես անգամ արդեն համակերպվել եմ այդ բառի հետ: Եթե հասարակությունը քեզ այդպիսին է տեսնում, նշանակում է՝ ինչ-որ մի բան տեսել է քո մեջ: Ինձ համար սեքսուալ է ոչ թե մարմինը, շուրթերը կամ մարմնի որևէ այլ հատված, ինձ համար դա ներքին հատկություն է, ներքին գրավչություն:   
Հետաքրքիր է՝ Դուք խոսում եք մարդու էության մասին, բայց Ձեզ ցուցակում ընդգրկողները հաշվի ենառել արտաքին տվյալները: Չե՞ք  ցանկանա  ընդգրկված լինել ամենախելացիների շարքում:   
Իրականում հանրությունն ինձ չի ճանաչում ուրիշ կողմերից: Ես կուզեի, որ իմ մյուս կողմերն էլ նաև նկատելի լինեին, և շեշտը միշտ չդրվեր արտաքինի և սեքսուալության վրա, բնականաբար ունեմ այնպիսի կողմեր, որոնց մասին շատ քիչ եմ բացահայտում և բարձրաձայնում: Օրինակ՝ շատ քչերին է հայտնի, որ ես ունեմ բարձրագույն կրթություն, որ ես տարբեր երկրներում մասնակցել եմ գիտական ֆորումների, ներկայացրել եմ Հայաստանը ոչ միայն գեղեցկության մրցույթներում, այլև վրանների տակ՝ Սելիգերում, ես չորս օր շարունակ ապրել եմ վրանում և մասնակցել եմ միջազգային կրթական ֆորումի: Հանրությունն առհասարակ չի քննարկում, միայն խոսում են, թե ինչ ներքնազգեստով բեմ դուրս եկա, որովհետև նրանց դա է հետաքրքրում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին