▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ կարող ինձ թունավորելով անել մի բան, որն ինձ հաճելի չէ. Դավիթ Աղաջանյան

Life.panorama.am-ը գրում է. Մինչ «Ֆուլ հաուս» սիտքոմում նկարահանվելը մոդել-դերասան-իրավաբան Դավիթ Աղաջանյանը գրեթե երկու տարի էկրաններից հեռացել էր, նրա խոսքերով, նա հիասթափվել էր շոու բիզնեսից եւ որոշել էր հաջողություններ գտնել իր մյուս՝ իրավաբան մասնագիտության շրջանակներում: Սակայն, Դավիթի հավաստմամբ ամեն բան փոխվել է, երբ ստացել է սիտքոմում նկարահանվելու առաջարկը: Զրույցում Դավիթ Աղաջանյանը պատմեց իր մասնագտությունների, «Ֆուլ հաուս» սիտքոմի եւ իր կյանքում դրա դերի ու կնոջ վերաբերյալ իր պատկերացումների մասին:

«Անկեղծ ասած, երկու տարի առաջ հիասթափվել էի շոու բիզնեսից եւ ցանկություն ունեի շարունակել եւ հաջողություններ փնտրել իմ մյուս՝ իրավաբանական մասնագիտության շրջանակներում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չես կարող հեռու լինել մի բանից, ինչը մեջդ է ապրում, վերադարձա դարձյալ այս ասպարեզ. հուսամ այլեւս չեմ լքի»,- արվեստից հեռանալու ու դարձյալ վերադառնալու մասին խոսելիս նշեց դերասանը:

Խոսելով միչ այս իր մարմնավորած դրամատիկ դերերի եւ այսօր իր կերտած կատագերկական դերի մասին, Դավիթը նկատեց, որ դժավարություններ է ունեցել . «Ինձ համար բարդ էր դրամատիկ դերեր մարմնավորելուց հետո կերտել կատագերկական կերպար, բայց,   «Ֆուլ հաուս» սիտքոմում հավաքված հիանալի անձնակազմի շնորհիվ, ես կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները: Կարծում եմ, թեկուզեւ ֆիլմերով ավելի լավ է մարդկանց քո խաղով ծիծաղ պարգեւես, քան տխրություն, առանց այն էլ մարդիկանց շրջապատում են բացասական տրամադրությունները, պետք չէ տխրելու եւս մի հոգեվիճակ տալ նրանց: Մեր նախագծի միջոցով, կարծում եմ, օգնում ենք մարդկանց թեթեւանալ եւ ուրախ պահեր ապրել»,- պատմեց նա: Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ում մասնակցելուց հետո իր կյանքում փոփոխություններին, Դավիթը նշեց, որ այս սիտքոմի միջոցով ինքն իր համար բացահայտել է, որ կարող է նաեւ կատագերկական ժանրում իրեն դրսեւորել, բացի այդ դերասանը իր համար սա եւս մեկ փորձ է համարում, այս առումով նկատեց նաեւ. «Մնացած բոլոր փոփխությունները երեւի թե որոշ ժամանակ անց կնկատեմ»:

Խոսելով իր մյուս մասնագիտոթյան՝ իրավաբանության մասին, Դավիթ Աղաջանյանը վստահեցրեց, որ հազիվ թե Հայաստանի Հանրապետությունը հանձինս նրա եւս մեկ իրավաբան ունենա. «Իրավաբանության մեջ ինձ չեմ տեսնում: Ես չեմ կարող ինձ թունավորելով անեմ մի բան, որը ինձ հաճեի չէ: Կարծում եմ, այսօր մարդկանց հիմնական խնդիրը նրանում է, որ իրենց պատկերացրած եւ իրենց համար հաճելի աշխատանքը չեն կատարում, եթե մարդիկ զբաղվեին իրենց սիրելի գործով, շատ ավելի լավ կլիներ»,- նշեց նա:

Իսկ ահա անդրադառնալով Դավիթ Աղաջանյանի՝ ապագա կնոջ մասին պատկերացումներին, մոդել- դերասան-իրավաբանը նշեց. «Կինը պետք է իր մեջ բոլոր դրական հատկանիշները ունենա: Մեր օրերում մի տեսակ ոչ մեկ չի ուզում գլխացավանքի մեջ ընկնել, իսկ դա գալիս է նրանից, որ բաժանաությունները շատացել են այսօր, իսկ երիտասարդներ էլ տեսնելով դրանք, խուսափում են այդ ամենից: Երբ կինը, խաղաղություն է սփռում, ուրմեն նա իդեալական կին է, իսկ երբ վեճեր կան եւ խանդի տեսարաններ, ուրեմն դա արդեն դժոխք է»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին