▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մակարյանը երգ է նվիրել նախկին սիրուն

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է. Երեկ՝ Երևանյան սրճարաններից մեկում, հավաքված հյուրերն առիթ ունեցան դիտելու երգիչ Նարեկ Մակարյանի նորև տեսահոլովակ: «Քեզ հետ, առանց քեզ»՝ այսպես է կոչվում երգչի նոր աշխատանքը, որի երաժշտությունը գրել է հենց ինքը, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիայնն է, գործավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:Զրույցում Նարեկը խոստավանեց, որ երգը նվիրել է մի աղջկա, ով այլևս նրա կողքին չէ. «Եղել է իմ կյանքում սեր, ում ես կորցրել եմ, իսկ լավ երգերը ծնվում են սիրուց: Ամեն անգամ մենք զարմացնում ենք մեր լսարանին մեր աշխատանքներով և դեռ զարմացնելու ենք: Այս տեսահոլովակն էլ չափազանց հետաքրքիր լուծումներով է արված: Անգամ ինձ որպես հանդիսատես շատ հետաքրքիր է՝ ինչ է ստացվել և թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը»:

Նարեկի խոսքով՝ նրա բոլոր տեսահոլովակներում միշտ հետաքրքիր լուծումներ են լինում, բայց սա միանշանակ տարբերվում է իր  բարդությամբ. «Տեսահոլովակում մի կադր կա, որտեղ ես օդում եմ կախված և մարմնիս ամեն մի կետը ցավում էր, և ես արդեն հանձնվում էի»: Հրավիրվածների շարքում էր նաև  երգի խոսքերի հեղինակ՝ Գայանե Ավետիսյանը, ով արդեն երկրորդ անգամ էր համագործակցում Նարեկի հետ. «Տարիներ առաջ գրեցի մի երգ Նարեկի համար, որը տեսահոլովակ չունեցավ: Իսկ այս համագործակցությունը շատ սպասված էր, նա միշտ ինձանից սպասում էր մի երգը որը սրտով կկատարեր: Երբ լսեցի երաժշտությունը, միանգամից հասակացա, թե ինչ պետք է գրեմ և բառերը ծնվեցին ակնթարթի մեջ: Այս երգը իմ զգացմունքերի արտաբերումն էր և ես շատ ուրախ եմ, որ Նարեկը կարողացել է տալ ինձ այդ էներգիան, որը ես զգացել եմ այդ պահին: Կարծում եմ՝ Նարեկի հետ դեռ երկար կհամագործակցենք»: Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը նշեց, որ Նարեկին հաջողվում է կերպարներ կերտել. «Փիլիսոփայական հիմքով տեսահոլովակ է ստացվել, ես էլ փորձել եմ արժեքավոր գործ անել և ներկայացնել հանդիսատեսին»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին