▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնե Սիլվեր. «Ես ամաչում եմ այդ թեմայից»

Blognews.am-ը գրում է. Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհի Սոնե Սիլվերը շուտով հայալեզու երգ կներկայացնի: Երգչուհին խոստովանել է, որ սա իր համար ռիսկային քայլ է. «Շատերն են սպասում ինձանից հայալեզու կատարում, քանի որ ես այս ժանրում երբեք հանդես չեմ եկել: Իմ կոլեգաներից շատերն ինձ խորհուրդ էին տալիս ներկայանալ հայերեն երգով, նրանք չնայած հավանում են իմ արած աշխատանքները, բայց համոզում են անցնել հայերենի: Դա նաև ազգության հարց է, և հայալեզու երգերը կարող են ավելի մեծ լսարան բերել, իհարկե ես չեմ պատրաստվում 6/8 ժանրում ներկայանալ»:

Սոնեի համար սա միանշանակ փոփոխություն է, և աշխատանքն անելուց հետո սպասելու է մեկնաբանությունների. «Ամեն դեպքում կարծում եմ՝ կքննադատվի և կքննարկվի, բայց եթե նկատել եք՝ մեր ասպարեզում ամեն ինչն է ենթարկվում քննադատության: Մարդկանց կարծիքները տարբեր են, և երբ արվի գործիքավորումը, այդ ժամանակ կզգամ՝ ինչ է լինելու»:

Փետրվարի 14-ին երգչուհին նշանադրվել է, բայց ինչպես շատ հայտնիներ, նա էլ որոշել է այլևս հանրային չդարձնել իր անձնական կյանքը. «Վերջին շրջանում այնքան եղան անձնական հարցեր, որ ես արդեն ամաչում եմ այդ թեմայից: Զգացի, որ այն լայն տարածում ստացավ, և իմ գործունեությունն անցավ երկրորդ պլան: Սկսեցին խոսել իմ նշանածի մասին, հետաքրքրվել, թե ով է նա, ինչով է զբաղվում: Քանի որ նա հանրային մարդ չէ, դա նրան դուր չէր գալիս»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին