BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Արփի Գաբրիելյանի մոտ ստեղծագործական բուռն շրջան է: «Ֆուլ հաուսի» նկարահանումներին զուգահեռ նա նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում, որոննցից մեկը՝ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Սկոտչ&Whiskey»-ն, մայիսի 21-ից մեծ էկրան կբարձրանա:
BlogNews.am-ի հետ զրույցում Արփին ասաց, որ մարմնավորում է Սառա անունով մի աղջկա, ով Ռաֆայել Երանոսյանի և Լուզիա Ներսիսյանի կերպարների բաժանման առիթ է հանդիսանում: «Իմ կերպարն այնքանով է արդարացված, որ հերոսը պետք է բաժանվի իր կնոջից, սակայն Սառան հասկանում է, որ իմաստ չունի քանդել այդ ընտանիքը: Վերջում նա լինում է Սոս Ջանիբեկյանի հերոսի հետ»,- ասաց Արփին, ով այս կերպարը խաղացել է նաև համանուն ներկայացման մեջ:
Ֆիլմը կրկնօրինակվելու է ռուսերեն և ցուցադրվելու է նաև ռուսական կինոթատրոններում, քանի որ պատվիրված է ռուսական ընկերության կողմից: Արփինեն խոստովանեց, որ ունի ակնկալիքներ կապված դրսի կինոշուկայի հետ, սակայն չի սիրում խոսել դրանց մասին:
Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ են իրեն միշտ առաջարկում գայթակղիչ, սեքսուալ աղջիկների կերպար, ինքն իրեն այլ ամպուլայում տեսնո՞ւմ է, Արփին պատասխանեց. «Հիմա հիմնականում նկարահանվում են թեթև կատակերգական ֆիլմեր: Կարծում եմ դերասաններին ընտրելիս առաջին հերթին առանձնացնում են ըստ արտաքին տվյալների: Ինքս էլ կցանականամ կերտել ավելի համեստ, հետաքրքիր լուծումներով կերպար, որն ավելի հետաքրքիր կլինի մարդկանց համար, քանի որ սա արդեն երրորդ ֆիլմն է, որտեղ նմանատիպ դեր եմ խաղում: Որպես դերասան՝ ինձ համար էլ է լավ, որ տարբերվող կերպարներով ներկայանամ: «Սկոտչ&Whiskey»-ում հերոսուհիս գլխավոր կերպարներից մեկն է: Կերպարայի առումով և՛ իմ, և՛ Լուիզայի կերպարները գայթակղիչ են՝ ես ավելի երիտասարդ, Լուիզան՝ ավելի հասուն, սակայն միայն որպես գայթակղիչ աղջիկ չեմ ներկայանում: Այստեղ կա շատ խորը հոգեբանական տեսարան՝ զրույց Լուիզիայի և իմ կերպարների միջև: Ես այսպիսի տեսարան դեռ չէի խաղացել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում