▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այժմ ապրում եմ մայրիկիս հետ, ում հետ շատ երջանիկ եմ. Կայա Խուրշուդյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամիսներ առաջ դերասանուհի Կայա Խուրշուդյանն Asekose.amՓոփ Արտ հաղորդման շրջանակներում խոսել է իր ամուսնու բանտարկության, մատուցողուհու իր աշխատանքի, ծնողների բացասական վերաբերմունքի ու իր դժվար կյանքի մասին: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Կայայի հետ` պարզելու, թե ի՞նչ փոփոխություններ կան իր կյանքում, և ինչո՞ւ կրկին նա չի երևում հեռուստաէկրաններին:

Կայա,  ինչո՞վ եք զբաղվում այսօր, ձեր ֆեյսբուքյան լուսանկարներին հետևելով կարծես թե մատուցողուհու աշխատանքը փոխարինել եք արևելյան պարուհու աշխատանքով:

Այո, շատ վաղուց եմ փոխել աշխատանքս: Սկսեցի պարել` առանց տիրապետելու այդ արվեստին, ուղղակի վերցրեցի այդ զգեստները, հագա և սկսեցի պարել: Այսօր երկու ակումբներում եմ աշխատում, բայց երբևէ մասնագիտացված չեմ եղել այդ ոլորտում, ուղղակի այդպես ստացվեց, իսկ այսօր փորձում եմ մասնագիտանալ, հղկվել, քանի որ պրոֆեսիոնալ դառնալու համար տարիներ են հարկավոր: Երկու ակումբում եմ աշխատում:

Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ աշխատանքը: Իր տեսակով այն շահավե՞տ էր նախորդից:

 Ոչ, ես նույն գումարն եմ վաստակում: Պարզապես դա ավելի մոտ էր իմ արվեստին: Ինձ բեմը կանչեց, ուղղակի ձանձրացա, հոգնեցի այդ սպասարկման ոլորտից և որոշեցի փորձել ինքս ինձ այդքան հոգեհարազատ արվեստում: Չնայած համեմատականներ չեմ էլ փորձում անցկացնել թատրոնի և ակումբի բեմերի միջև, բայց ինձ միայն սփոփում է այն հանգամանքը, որ ես բեմում եմ:

Ձեր աշխատանքին ինչպե՞ս է վերաբերում ձեր ամուսինը` ճաղերից այն կողմ:  Երբևէ փորձե՞լ է խոչընդոտել ձեր այդ որոշմանը:

Ես որպես դերասանուհի անհատ եմ, իհարկե, ամուսինս դեմ է ցանկացած աշխատանքի: Նա չի ցանկանում, որ ես ընդհանրապես աշխատեմ:  Նա իր տեսակով խանդոտ մարդ է, և հնարավոր է իր վերադարձից հետո ես պարզապես տանից չբացակայեմ:

Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել հեռավորությունը, և ինչքա՞ն ժամանակ է պակասում ֆիզիկապես միմյանց կողքին լինելու համար:

Ես սիրում եմ նրան, սպասում ու կարոտում եմ: Հաշված ամիսներ են մնացել , որ նա դուրս գա բանտից: Շատ երջանիկ եմ նրա հետ: Բայց շատ դաժան է առանց նրա, երբ ես այցելում եմ կալանավայր երկարատև հանդիպումների, չեմ էլ ցանկանում վերադառնալ, նախընտրում եմ մնալ իր հետ բանտում, չսնվել, ոչ մի տեղ չգնալ, միայն թե լինել իր կողքին:

Ամիսներ առաջ Asekose.amՓոՓ Արտ հաղորդման շրջանակներում պատմեցիք, որ վատ հարաբերությունների մեջ եք գտնվում նաև ձեր ընտանիքի անդամների հետ, քանի որ նրանք չեն ընդունում և համակերպվում ձեր ընտրության հետ: Այսօր ինչ-որ բան փոխվե՞լ է ձեր կյանքում:

Այո, մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր շատ լավ հարաբերությունների մեջ եմ մայրիկիս հետ: Մենք ապրում ենք միասին և շատ երջանիկ ենք: Մայրս հասկացավ, որ սիրում եմ իմ ամուսնուն, և ինքն էլ փորձեց այլ կերպ վերաբերել նրան: Երբեմն մենք երկուսով ենք այցելում կալանավայր` ամուսնուս տեսակցության: Մայրս ընդունում է նրան, որպես իր փեսա:

Այս ընթացքում եղե՞լ են առաջարկներ որպես դերասանուհի աշխատելու:

Որպես դերասանուհի ոչ, բայց որպես ռեալիթի շոուի հաղորդավարուհի այո, սակայն մերժել եմ` ցածր հոնորարի պատճառով: Այսօր ինձ համար երկրորդական պլանում է գտնվում էկրաններին երևալու փաստը:Ես կարևորում եմ գումար վաստակելն ու իմ ընտանիքը հնարավորինս լավ պահելը: Իսկ էկրանն ինձ հայտնի լինելուց բացի ոչինչ չտվեց:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին