▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվեցին այնպիսի երևույթներ, որոնք չպետք է լինեին. Էմմա Պետրոսյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգչուհի Էմմա Պետրոսյանը: Մեզ հետ զրույցում խոսելով առաջիկա պլանների մասին՝ երգչուհին ասաց. «Առաջիկա պլաններում նախատեսված է հունիսի 21-ին Հայաստանի պետական Կամերային նվագախմբի հետ Կամերային երաժշտության դահլիճում համերգ, որի վրա էլ այս պահի կենտրոնացրել եմ ողջ ուժերս: Նմանատիպ համերգ ունեցա նաև անցյալ ամռանը, որի արդյունքում ինձ համար երաժշտության աշխարհում շատ բան բացահայտեցի. ես շատ համերգներ եմ ունեցել, բայց այս համերգը ինձ համար ուրիշ գույն ուներ, որովհետև այն ուղեկցվում էր բացառապես Կամերային նվագախմբի ուղեկցությամբ: Հենց անցյալ տարվա համերգից էլ տպավորված և նաև հանդիսատեսի արձագանքներից ոգեշնչված որոշեցի այս տարի ևս մեկ անգամ պարոն Մարտիրոսյանի հետ նոր շնչով, բայց միևնույն անձնակազմով ևս մեկ համերգ իրականացնել,- նշեց նա ու հավելեց, որ առաջիկա համերգի պատրաստվածության պատճառով նոր տեսահոլովակը իրեն փոքր-ինչ սպասեցնել կտա. «Տեսահոլովակը կլինի, հավանաբար, համերգից հետո, քանի որ համերգի նախապատրաստությունից ելնելով, տեսահոլովակը ուզի, թե չուզի պետք է սպասի, բայց 2015-ին անպայման կլինի»- պատմեց երգչուհին:

Անդրադառնալով երգարվեստի ներկայիս վիճակի մասին, երգչուհին ասաց. «Կարծում եմ մերօրյա երգարվեստում իշխող խնջույքային երգերը իրավունքը չունեին այս դերակատարմանը հասնելու: Եվ սխալ է ասել և շատ դեպքերում արդարացում գտնել՝ քողարկվելով հանդիսատեսի հետևում, թե հանդիսատեսն է դա ուզում, ոչ, նման բան չկա, մենք ունենք փայլուն հանդիսատես, ով սիրում է երաժշտություն, որը տալիս է մտածելու առիթ, որը հուզում է և որը շատ ավելի է մարդուն բնութագրում, քան թե հորինված ռիթմեր, որի հետ մարդը հազիվ, թե հարմոնիկ զգացողություններ ունենա»,- նշեց Էմմա Պետրոսյանը:

Անորակ երաժշտության տարածման հարցում երգչուհին տեսնում է ԶԼՄ-ների մեղավորության բաժինը. «Կարծում եմ, որ թե հեռուստատեսությունը, թե հեռարձակումը առհասարակ խախտվեցին իրենց տեղերից, որի պատճառով  էլ ծնվեցին այնպիսի երևույթներ, որոնք չպետք է լինեին: 2000-ականներին ևս կար երաժշտություն, որը մերժելի էր և դրա շատ փոքր հատվածն էր հեռարձակվում. այդ շրջանում եթերում էր միայն բարձորակը: Միշտ էլ կա այդ բարձր սանդղակը, ուրիշ հարց է, թե ինչպես է այն ներկայացվում,- նշեց երգչուհին ու առաջ քաշեց անորակ երաժշտության շտկման իր ճանապարհը,-շտկելու ճանապարհը այն է, որ այն մարդիկ, ովքեր գիտեն, թե որն է ճիշտն ու որակյալը, իրենք շարունակեն գործել և կարողանան վարակել թե սկսնակներին, թե նրանց, ովքեր սխալվել են, սա է միակ ուղին, ուղղակի նրանք, ովքեր  գովազդում և հեռարձակում են, պետք է կանգն առնեն, ոչ թե քիչ հեռարձակեն, այլ կանգ առնեն»:

Ստվերում մնացած ձայների մասին էլ երգչուհին զրույցի ընթացքում հայտնեց իր ափսոսանքը. «Մենք շատ լավ ձայներ ունենք, իմ ուսանողների շրջանում էլ կան շատ լավ ձայներ, ովքեր, ցավոք սրտի, այդ ստվերում են մնացել, քանի որ հայտնիության սահմանին հասնելը իսկապես դժվար է մեր օրերում. կան ֆինանսական խնդիրներ, որից կախված է երգի ճանաչումը, այսօր երգ ձայնագրելն ու տեսահոլովակ թողարկելը բավականին թանկ հաճույք է, բացի այդ հարկավոր է արդեն որևէ բան ներկայացնելուց հետո իրենց անունը այսպես ասած «պտտեցնեն», ինչը շատ կարևոր է, քանի որ եթե աշխատանքից հետո, այդ հետոն չլինի, ուրեմն այդ աշախատանքդ անիմաստ կստացվի»,- ընդգծեց նա:

Խոսելով որդուց, ով ընտրել է ծնողների ուղին՝ երաժշտությունը, Էմման պատմեց. «Որդուս հարցում թողնելով մի կողմ մայրական զգացմունքները՝ պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի: Նա երաժշտի, արվեստագետի շատ բազմաշերտ տեսակ է, որի մեջ շատ փոթորիկներ կան ընդ որում ոչ միայն երաժշտի: Որդիս ջութակահար է և շատ հետաքրքիր պոետիկ պոռթկումներ ունի»: Իսկ ահա հայտնի ծնողներին տեսնելով, ինչու ոչ, նաև դա օգտագործելով ավելի հեշտ հայտնի դառնալու որդու ցանկության մասին Էմմա Պետրոսյանը ընդգծեց. « և դա նույնիսկ իր պատասխանատվությունը այնքան է բարձրացրել, որ գուցե իր համար ավելի դժվար է, որովհետև նա լավ գիտի դրա գինը, նա գիտի, թե ինչ պատասխանատու կյանք է դա, նա շատ լավ գիտի, թե ինչ պետք է անի, որ լինի ազնիվ հայտնի:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին