▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրականում չնչին գումար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց». Մաշա Մնջոյան

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս է վերադարձել Իտալիայից. Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբով ներկա են գտնվել Հռոմի պապի մատուցած պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Երգչուհու համերգային արշավները շարունակական բնույթ են կրում. «Այսօր Հաղթանակի օրվան նվիրված համերգի եմ մասնակցելու, վերջերս էլ մասնակցեցի ռադիոյի օրվան նվիրված համերգին: Իմ մասնակցությամբ համերգներ հաճախ են լինում, բայց շատ չեն լուսաբանվում»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Այս շրջանում աշխատում է նաև նոր երգերի ստեղծման վրա, որոնք շատ ուշադրությամբ  է ընտրում. «Ես միշտ հանդես եմ գալիս տարբեր ժանրերում, ինձ հաճախ են ասում, որ ես չունեմ իմ սեփական ոճը: Բայց ինձ դուր է գալիս ներկայանալ տարբեր ժանրերում: Շուտով պատրաստ կլինի իմ և Սոնայի նոր դուետը, որը նվեր ենք ստացել Գուժից: Կունենանք նաև տեսահոլովակ»:  

Շաբաթվա մեջ մեկ օր երգչուհին երգում է երևանյան ակումբներից մեկում, սիրում է իր աշխատանքը և կարծում է՝ այն ավելի հմտանալու միջոց է. «Ես շատ հրավերներ եմ ստանում տարբեր ակումբներից, բայց քանի որ պարապմունքներ, համերգներ ունեմ, չեմ կարողանում մի քանի ակումբում երգել: Սիրում եմ, երբ կարողանում եմ կենդանի շփվել հանդիսատեսի հետ, ինձ դուր է գալիս նաև աշխատել երաժիշտների հետ: Ես չեմ երգում նրա համար, որ դա ինձ համար գումարային օգուտ է, իրականում այնքան չնչին գումար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց, որ ես դա անում եմ իմ փորձի և ճանաչման համար: Իսկ այդ ակումբում երգելն ինձ համար պատիվ է»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին