▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար սա շատ պատասխանատու քայլ է. Շուշաննա Թովմասյան

Blognews.am-ը գրում է. Առաջիկա օրերին կավարտվեն «Տնփեսա» սիթքոմի նկարահանումները և դերասաններից յուրաքանչյուրը կգնա իր ճանապարով։ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն արդեն նախապատրաստվում է հաջորդ նախագծին, որը նորություն է իր կարիերայում։ Զրույցում Շուշաննան հայտնեց, որ «32 ակումբի» պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանն իրեն առաջարկել է խաղալ «32 թատրոնում». մանկական ներկայացման մեջ Շուշաննան մարմնավորելու  կարմիր գլխարկին։ Պրեմիերան նապխատեսված է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

«Դա և՛ ինձ համար է նորություն, և՛ այն մարդկանց համար, ովքեր հետևում են գործունեությանս։ Կարմիր գլխարկը հեքիաթի այն  կերպարն է, որ ամբողջ ներկայացումը տանում է։ Առաջին անգամ եմ խաղալու թատրոնում։ Ինձ համար դա և՛ շատ սպասված է, և՛ շատ պատասխանատու. այս դեպքում հանդիսատեսը երեխաներն են, իսկ նրանք իսսկապես անաչառ են, նրանց խաբել հնարավոր չէ։ Դու միանգամից ստանում ես քո աշխատանքի պատասխանը»,- ասաց նա ու հավելեց, որ առաջիկա օրերին սկսելու են փորձերը։

Դերասանուհու խոսքով՝ իր համար շատ հետաքրքիր է թատրոնի  փորձը։ «Հոգուս խորքում հավատում եմ, որ դա կստացվի ինձ մոտ։ Դա այն հույսն է, որ եթե չվառվեր ինձ մոտ, չէի մտնի այդ պատասխանատավության տակ»,- նշեց նա։ Խոսելով նոր ժանրի բարդությունների մասին՝ դերասանուհին նկատեց, որ պետք է խաղա իրենից փոքր աղջնակի. «Պետք է այնպես անեմ, որ երեխաները հավատան ինձ. դա բավականին դժվար է»։

Ինչ վերաբերում է հեռուստատեսային նոր նախագծերին՝ Շուշաննան ասաց, որ նոր պրոյեկտների մասին ավելի հստակ կարող է խոսել աշնանը։ «Ինձ համար կարևոր է , որ հաջորդ կերպարս լինի հետաքրիր։ Նախագիծը՝ իր սյուժեով, թիմով պետք է լավը լինի, որովհետև յուրաքանչյուր լավ կամ վատ բան անդրադառնում է նաև ինձ վրա», ասաց նա։ Անդրադառնալով գեղարվեստական ֆիլմերին՝ դերասանուհին նշեց, որ բավականին շատ առաջարկներ  ունի, սակայն մինչ օրս չի եղել այնպիսի առաջարկ, որն ամբողջությամբ իր սրտով լինի։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին