▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա իմ մերկ լուսանկարը հրապարակելու և այդ ցենզուրայից դուրս բառերը օգտագործելու լավ հնարավորություն էր. Vanga Էռնեստ Dietrich

Երգիչ Էռնեստ The Best-ը, ով այժմ հանդես է գալիս Vanga Ernest Dietrich անվամբ, արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երգչի հետ ԱՄՆ-ի՝ իր ներկայիս կյանքի, կատարած աշխատանքի դիմաց ընդամենը 6 դոլար վարձատրվելու, Շպռոտի հետ իր նախկին սիրային հարաբերությունները վերականգնելու և վերջերս «Ոչ առնական հայտնի հայ տղամարդիկ» սկանդալային աստղային շարքում ընդգրկվելու մասին:
 

Էռնեստ, տևական ժամանակ է, ինչ տեղափոխվել եք ԱՄՆ-ում բնակվելու: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ձեզ ընդունեց ԱՄՆ-ն:

Կարելի է ասել՝ ԱՄՆ-ն ինձ գրկաբաց  ընդունեց: Շատ կարճ ժամանակահատվածում կարողացա զգալ երկիրը, դրա քաղաքները, մշակույթը և մարդկանց: Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել:

Հետևելով ձեր ֆեյսբուքյան էջին՝ այնպիսի տպավորություն է, որ դուք դեռևս փորձում եք ավելի շատ ձեր ժամանակն անցկացնել տարբեր ակումբներում, շրջել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և ժամանցի վայրերում: Այս ամենից զատ՝ արդյո՞ք փորձում եք ստեղծագործական որևէ գործունեություն ծավալել:

ԱՄՆ-ն շատ մեծ է, կարելի է ասել՝ հսկայական, և նրա ամեն մի քաղաքը տարբերվում է մյուսներից: Ճամփորդելն ինձ ոգեշնչում է, սովորեցնում, նոր մտքեր և նոր էմոցիաներ է տալիս: Ապրելով այստեղ՝ ուղղակի մեղք եմ համարում չճամփորդելը:
Իհարկե, ամեն անգամ վերադառնալով տուն՝ Լոս Անջելես, ունենում եմ ստեղծագործական նոր մտահղացումներ և մեծ ցանկություն ունեմ, որպեսզի դրանք հնարավորինս շուտ և արդյունավետ իրականություն դառնան:

Շատ արտիստներ, ովքեր ևս բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, իրենց հարցազրույցներում նշել են, որ բազմաթիվ դժվարությունների են ենթարկվել: Օրինակ, Շպռոտը գաղտնիք չէ, որ մինչ իր ռեստորանային աշխատանքը, հյուրանոցում հավաքարար է աշխատել, հեռուստահաղորդավար Մհեր Բաղդասարյանը մտադրություն է ունեցել ծաղկավաճառ աշխատելու և այլն: Ձեր առջև ևս ի հա՞յտ են եկել նման դժվարություններ՝ հաշվի առնելով այն, որ Հայստանում դուք համարվում էիք այն երգիչներից, ով երբևէ որևէ բանի կարիք չի ունեցել:

Գալով ԱՄՆ՝ իմ առջև դրել էի մի նպատակ՝ ծնողներիցս ոչ մի կոպեկ գումար չխնդրել: Դրա համար ես պատրաստ էի գնալ յուրաքանչյուր քայլի, ինչը, իհարկե, արեցի: Եթե մեկ ժամը 6 դոլար վարձատրվող աշխատանքը կարելի է համարել դժվարություն, ինչը նվազագույն աշխատավարձից էլ ցածր է, ապա՝ այո: Սակայն 15 ժամ կոպեկների դիմաց աշխատանքային օրվանից հետո, երբ հագնում ես Dolce Gabbana կաշվե բաճկոնդ, նայում ես քեզ հայելու մեջ և ճանապարհդ ուղղում դեպի ակումբ, որտեղ շաբաթվա յուրաքանչյուր օր կարող ես զվարճանալ, հասկանում ես, որ դա ոչ թե դժվարություն, այլ՝ կարճաժամկետ փորձություն էր:
Արդյունքում, երկու ամիս աշխատելուց հետո գտա լավ վարձատրվող աշխատանք, ինչն ինձ ներկայումս թույլ է տալիս ճամփորդել և վայելել ԱՄՆ-ի բոլոր բարիքները:

Շարունակելով Շպռոտի թեման՝ պետք է նշեմ, որ ձեր համատեղ լուսանկարներից, ինչպես նաև ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ Շպռոտի կողմից արված անկեղծ գրառումից պարզ է դառնում, որ կրկին մտերիմ հարաբերությունների մեջ եք: Ի՞նչ տեսակ մտերմություն է ձեզ կապում: Արդյո՞ք տարիներ առաջ ձեր միջև եղած սիրավեպը կրկին վերսկսվել է:

Այս հարցին ես կպատասխանեմ կարճ և բովանդակալից. Շպռոտն իմ ամենամտերիմ, վստահելի, ամենատաղանդավոր և գեղեցիկ ընկերն է: 

Վերջերս համացանցում հայտնվեց աստղային հերթական սկանդալային շարքերից մեկը, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Ոչ առնական հայտնի հայ տղամարդիկ»: Տվյալ շարքում հեղինակը ընգրկել էր նաև ձեր անունը: Ի պատասխան դրան՝ դուք տվյալ գրառման տակ թողեցիք ձեր մի քանի մեկնաբանությունները, որոնք, կարելի է ասել, որ ցենզուրայից բավական դուրս էին, ինչի պատճառով էլ դրանք չեմ մեջբերում, և դրա հետ մեկտեղ տեղադրեցիք ձեր մերկ լուսանկարները: Հետաքրքիր է, ինչո՞ւ այս դեպքում դուք պարզապես չարհամարհեցիք այդ ամենը, ինչպես որ արեցին շարքում ընդգրկված մյուս հայտնիները, այլ փոխարենը որոշեցիք պատասխանել, այն էլ այդ կերպ: 

Երբ նյութը տեսա, հասկացա, որ դա շատ լավ հնարավորություն է, որպեսզի հրապարակեմ իմ մերկ լուսանկարը, ինչպես նաև դրա վրա գրառում անեմ, որն ուղղված կլիներ որոշ էժանագին կայքերի: Իհարկե, կարող էի և արհամարհել, բայց մի տեսակ ցանկություն զգացի օգտագործել այդ բառերը, որոնք կարդացել եք մեկնաբանություններում: Շատ վաղուց դրանք չէի օգտագործել: Միևնույն ժամանակ էլ մտածեցի, որ այդ ամենը նրանց դուր կգա:

Էռնեստ գտնվելով օվկիանոսից այն կողմ՝ արդեն իսկ հասցրե՞լ եք կարոտել Հայաստանը, ձեր ընկերներին և, առհասարակ, մարդկանց, ովքեր երբեմն ոչ այդքան դրական էին արտահայտվում ձեր հասցեին: Արդյո՞ք երբևէ պատկերացնում եք ձեր հնարավոր վերադարձը դեպի հայրենիք:  

Կարոտել եմ Մասիսը, մեր տունը և, իհարկե, ինձ հարազատ մարդկանց: Վերադառնալ չեմ պատրաստվում: Գուցե մեկ օր՝ տարիներ անց, այցելեմ Հայաստան, բայց դա կլինի ոչ մոտ ապագայում:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին