Blognews.am-ը գրում է. Դերասան Սոս Ջանիբեկյանը մանկության ընկերոջ՝ Ալեքսանդր Գրիգորյանի առաջարկով հանդես է գալիս որպես ներդրող վերջինիս ընկերության մեջ: «Ռեստորանային բիզնեսը ինձ շատ հարազատ է, քանի որ ես ժամանակին աշխատել եմ որպես մատուցող, թեյերի և գինու մասնագետ, պիցցայի առաքիչ, իսկ երբ դարձա տնօրենի օգնական ինձ հրավիրեցին հեռուստասերիալ և ես գնացի նկարահանվելու»:
Սոսը վստահ է, որ դերասանը պետք է սեփական բիզնեսը ունենա և ապրի բարեկեցիկ կյանքով. «Պետք է առանձին եկամուտ ունենամ, որ ես կարողանամ «գնել» իմ ազատությունը և կարողանամ ազատ լինեմ իմ ընտրության մեջ, նկարահանվեմ միայն այնտեղ որտեղ ուզում եմ: Ես կփորձեմ ընդլայնել իմ բիզնեսային ուղղին, քանի որպեսզի ավելի ամրապնդեմ կյանքս, իսկ տղամարդու դեպքում դա շատ կարևոր է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում