▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Մարտիրոսյանն ու ռեփեր Նարեկն անակնկալ ունեն

 

Գևորգ Մարտիրոսյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի իր իսկ խոսքերով բավականին ակտիվ, ուրախ և գունեղ դուետ ռեփեր Նարեկի հետ միասին. այսօր այս մասին Գևորգը տեղեկացրեց է Life.panorama.am-ի հետ զրույցում: «Բոլորին հայտնի Մեծ Հայքի Նարեկի հետ, հավանաբար, հունիսին կներկայացնենք մեր նոր դուետը: Թող անհամեստություն չհնչի, բայց շատ ուրախ ու պոզիտիվ երգ է, իսկ տեսահոլովակը կհամապատասխանի ամառային տրամադրությանն ու գույներին,- նշեց երգիչն ու պատմեց նախատեսվելիք համագործակցության ստեղծման պատմությունը,- Պետք է անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ գաղափարն ու առաջարկը եղել է Նարեկի կողմից, իսկ ես էլ մեծ սիրով ընդունեցի այն, արդյունքում ստեղծվեց մեր համատեղ շատ ուրախ «Դույ-դույ-դույ» երգը: Հատկանշականն այն է, որ մեր այս դուետի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներով որոշել ենք մենք ինքներս զբաղվենք, իհարկե, թիմային աշխատանքով, որի միջոցով կփորձենք մեր ազգին այս դժվար ժամանակահատվածում մի փոքր բարի և ուրախ լիցքեր հաղորդել»:
Բացի այս դուետից, երգիչը տեղեկացրեց, որ առաջիկայում նրա կողմից մի քանի երգեր ևս կներկայացվի հանդիսատեսի դատին. «Մի քանի երգեր արդեն կան, որոնք ձայնագրման փուլում են: Մի երգ էլ կա Ռիչարդ Մադլենյանի հեղինակությամբ 6/8 ձևաչափի, ինչը իմ երգացանկում մինչ այդ չի եղել. այն ևս հուսամ շուտով տեսահոլովակ կունենա»,-նշեց Գևորգ Մարտիրոսյանը:
Life.panorama.am-ի հետ զրույցի վերջում երգիչը վստահեցրեց, որ հանդիսատեսը շուտով կծանոթանա վերջին մի քանի ամիսների իր աշխատանքներին:

Գևորգ Մարտիրոսյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի իր իսկ խոսքերով բավականին ակտիվ, ուրախ և գունեղ դուետ ռեփեր Նարեկի հետ միասին. այսօր այս մասին Գևորգը տեղեկացրեց է Life.panorama.am-ի հետ զրույցում:

«Բոլորին հայտնի Մեծ Հայքի Նարեկի հետ, հավանաբար, հունիսին կներկայացնենք մեր նոր դուետը: Թող անհամեստություն չհնչի, բայց շատ ուրախ ու պոզիտիվ երգ է, իսկ տեսահոլովակը կհամապատասխանի ամառային տրամադրությանն ու գույներին,- նշեց երգիչն ու պատմեց նախատեսվելիք համագործակցության ստեղծման պատմությունը,- Պետք է անկեղծ գտնվեմ ու ասեմ, որ գաղափարն ու առաջարկը եղել է Նարեկի կողմից, իսկ ես էլ մեծ սիրով ընդունեցի այն, արդյունքում ստեղծվեց մեր համատեղ շատ ուրախ «Դույ-դույ-դույ» երգը:

Հատկանշականն այն է, որ մեր այս դուետի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներով որոշել ենք մենք ինքներս զբաղվենք, իհարկե, թիմային աշխատանքով, որի միջոցով կփորձենք մեր ազգին այս դժվար ժամանակահատվածում մի փոքր բարի և ուրախ լիցքեր հաղորդել»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին