▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասացի ռադներդ քաշեք, որ քաշեն... Նանան պարզաբանում է

Երեկ ներկայացրել  էինք երգչուհի Նանայի գրառումն իր միկրոբլոգում` գեր ու ցածրահասակ չլինելու մասին: Կարծես թե երգչուհու այս գրառումը բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ: Բանը հասավ նրան, որ բացասական մեկնաբանությունները վերածվեցին կռվի ու երկուստեք  վիրավորանքների:Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց այս պահին Մոսկվա քաղաքում գտնվող երգչուհու հետ:

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց ձեր լուսանկարներից մեկը, որը տեղադրելով ձեր միկրոբլոգում` նշել էիք ձեր քաշը, հասակը՝այդ կերպ տեղեկացնելով բոլորին,որ դուք ցածրահասակ և գեր չեք։ Ի՞նչը ստիպեզ ձեզ դիմել այդ քայլին։

Այդ քայլին դիմեցի, որովհետև հոգնել էի բոլոր բամբասանքներից: Մարդիկ չեն հասկանում, որ իրենց հոգնեցուցիչ մեկնաբանությունները կարող են վատ անդրադառնալ դիմացինի վրա:

Փաստորեն դուք հետևո՞ւմ եք բոլոր մեկնաբանություններին:

Եթե ես չհետևեմ, ապա միևնույն է, իմ սոցիալական էջերին հետևում են իմ մենեջերները: Եվ այսպես, թե այնպես` ես տեղեկանում եմ և լավ, և վատ մեկնաբանություններին:  Պարզապես ինձ համար վիրավորական է, երբ տեսնում եմ, որ մեկնաբանություն գրողը հայ աղջիկ է:

Այսօր բոլոր հանրային մարդիկ քննարկման կենտրոնում են։ Ու ինչպես շատերը, այնպես էլ դուք բացառություն չեք։ Հետաքրքիր է`դուք միշտ եք բոլոր բամբասանքներին այս կերպ վերաբերում, թե՞ պարզապես սա շատ էր զայրացրել ձեզ։

Եթե ես բոլոր բամբասանքներին ուշադրություն դարձնեմ, հավատացեք` պետք է գնամ հոգեբուժարան: Չեմ կարող հստակ ասել, թե ինչու արեցի այդպես, պարզապես այս անգամ շատ զայրացա:

Կարծես թե ձեր այս քայլը այնքան էլ դուր չեկավ ձեզ հետևողներին, ովքեր եթե սկզբնական շրջանում միայն բացասաբար էին վերաբերում ձեր քայլին, ապա հետո այդ բացասական մեկնաբանությունները վերածվեցին վիրավորական բառերի։ Ի՞նչը ստիպեց ձեզ նույն կերպ պատասխանել այդ վիրավորանքներին։

Ինչպես արդեն նշեցի, իմ գրառումները ուղղված էին այդ երկու աղջկան, ովքեր անդադար անիմաստ ու վիրավորական մեկնաբանություններով էին լցնում իմ նկարը: Ինձ համար պարզապես տհաճ էր տեսնել այդ ամենը: Իսկ երբ տեսա, որ չեն հասկանում, ասացի ռադներդ քաշեք, որ քաշեն:

Լավ, խոսենք ձեր գործունեությունից։ Տեղյակ ենք, որ այս պահին Հայաստանում չեք։ Ինչո՞վ եք զբաղված, հանդիսատեսը ե՞րբ կարող է տեսնել ձեր նոր աշխատանքը։

Այո, ես այս պահին գտնվում եմ Մոսկվայում, զբաղված եմ համերգներով: Ասեմ նաև, որ մայիսի 31-ին իմ մենահամերգը տեղի կունենա Տվեր քաղաքում: Շուտով կլինեն շատ ու շատ նորություններ, որոնց մասին այս պահին չեմ ցանկանում խոսել:

Եվ ամփոփելով ցրույցը` խոսենք ձեր անձնականից։ Այս պահին կա՞ այն տղամարդը, ով ձեր կողքին է։

Ոչ, իմ սիրտն ազատ է:

Իսկ երկա՞ր ժամանակ է ինչ բաժանվել եք ձեր ընտրյալից: Թվում էր` ամեն բան լուրջ է, դուք պատրաստվում էիք ամուսնանալ:

Իմ սիրտն այս պահին ազատ է, ես ընտրյալ չունեմ: Բայց  հուսով եմ, որ նա կհայտնվի:

Հեղինակ` Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին