▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ. վաղուց եմ ընդունել Աստծուն. Դավիթ Թուջարյան

BlogNews.am-ը գրում է, որ երգիչ Սասունցի Դավիթը՝ Դավիթ Թուջարյանը, վերջին շրջանում շատ է խոսում հոգևոր կյանքի մասին։ Խոսակցություններ կան, որ նա աղանդավորական կազմակերպության է հարում։ Երգիչը զրուցել է կրոնական որևէ կազմակերպության հարելու, երգարվեստում դադար առնելու, ընտանիքի մասին։ Միակ թեման, որի մասին երգիչը կտրականապես հրաժարվել է խոսել, իր և երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդու՝ Կարենի հետ հարաբերություններն էին։

Նախնական զրույցում նշեցիք, որ նոր երգ եք ձայնագրում, ի՞նչ երգի մասին է խոսքը։

Հոգևոր երգ եմ ձայնագրում։

Սովորաբար հոգևոր երգերը լինում են կրոնական կազմակերպությունների պատվերով։ Ինչ-որ կառույց կանգնա՞ծ է Ձեր թիկունքում։

Ոչ։ Իմ թիկունքում տերն է կանգնած։ Երգը բոլոր նրանց համար է, ում դա հոգեհարազատ կլինի։

Վերջին շրջանում շատ եք խոսում հոգևոր կյանքի մասին։ Կրոնական որևէ կազմակերպության անդամակցո՞ւմ եք։

Ես վաղուց եմ ընդունել Աստծուն, սակայն նոր եմ սկսել ապրել այդ արժեքերով։ Ես որևէ կազմակերպության անդամ չեմ, ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ։

Վերջին շրջանում պասիվացել եք որպես երգիչ, ի՞նչն է պատճառը։

Ես բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ այսօր։ Հիմա շեշտը դրել եմ գումար աշխատելու վրա։

Որպես երգիչ՝ Ձեզ բավարարված զգո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների մասնակցելով, որովհետև յուրաքանչյուր երգչի համար շատ կարևոր է երգել բեմում, ներկայանալ լայն հասարակությանը։

Ես ընդհանրապես ինձ բավարարված չեմ զգում։ Կնախընտրեի ընդհանրապես դուրս գալ այս ոլորտից։

Առհասարակ երգարվեստի՞ց, թե՞ կոպորատիվ միջոցառումների ոլորտից։

Երգարվեստից։ Կուզեի ուղղակի հոգևոր երգեր կատարել։ Հիմա ես սա շարունակում եմ, որպեսզի անցում կատարեմ այլ  ոլորտ։

Ի վերջո, Ձեզ մոտ ժանրայի՞ն փոփոխություն կլինի, թե ասպարեզի՞։

Ասպարեզի։ Սակայն հիմա դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։

Դուք է՞լ եք բիզնես սկսել, ինչպես Ձեր գործընկերներից շատերը։

Ես սկսել էի, հետո փակեցի։ Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։

Կորպորատիվ միջոցառումներին սովորաբար ցանկանում են տեսնել այն երգիչներին, ովքեր հաճախ են լինում էկրաններին, պոպուլյար են։ Ձեր պահանջարկը, հոնորարերը նվազե՞լ են պասիվանալուց հետո։

Ես գրեթե ամեն օր աշխատում եմ։ Էկրանին լինելու հետ կապված դիտարկմանը համաձայն եմ, սակայն շատերը ցանկանում են հասարակ երգիչների լսել և ուրախանալ։ Իմ հոնորարները չեն նվազել, հրավերները՝ ևս։

Դուք նշում եք, որ շատ եք փոխվել Աստծո շնորհիվ, ի՞նչ դեր  է այդ հարցում ունեցել Ձեր կինը։

Կինս այդ հարցում դեր չի խաղացել։ Ես սկսեցի ճանաչել Աստծուն։ Ավելին, կինս իմ ազդեցությամբ է սկսել խորությամբ ճանաչել Տիրոջը։

Դավիթ, ինչպիսի՞ն եք ընտանեկան կյանքում, հիմա ավելի տնակյա՞ց եք դարձել։

Հա, միանշանակ։ Ես իմ տունը շատ եմ սիրում։ Ընկերներիս էլ եմ շատ սիրում, բայց քանի որ նրանց մեջ շատ են աշխարհիկ մարդիկ, մեր հետաքրքրությունները հիմա փոխվել են։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին