▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կողքին պետք է լինի այնպիսի աղջիկ, ով նեռվերս քիչ կուտի. Նարեկ Մակարյան

Life.panorama.am-ը գրում է. Այսօրվա զրուցակիցն է երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը, ով մեզ տեղեկացրեց, որ 2015-ը իր համար շատ բեղումնալից է լինելու: Երգիչը նախ պատմեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Արցախից եւ կիսվեց իր տպավորություններով.

«Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի նպատակով մեկնել էի Արցախ, որի կապակցությամբ Ստեփանակերտում շատ գեղեցիկ համերգ էր կազմակերպվել: Պետք է ասեմ, որ ինձ համար անակնկալ կերպով այդ համերգին «Շուշի» երգը երգեցի Շուշան Պետրոսյանի հետ եւ կրկնակի անականկալ կերպով շատ լավ եւ ջերմորեն ընդունվեց այն: Առհասարակ՝ Շուշանին միշտ էլ լավ են ընդունել, ինձ համար անակնկալն այն էր, որ Արցախում ինձ այդքան լավ էին ճանաչում, -նշեց նա ու հավելեց, - բացի երաժշտական գործունեությունից բախտ ունեցա այցելել Արցախի տեսարժան վայրեր, բացի այս էլ հարկ համարեցի գնալ սահամաներձ գոտիում տեղակայված Մարտակերտի 5-րդ զորամաս, որտեղ ծանոթացա զինվորների առօրյային: Պետք  է նկատեմ, որ փոխգնդապետ Ալիկ Սրագսյանի հետ միասին մեզ շատ ջերմորոն ընդունեցին այստեղ»,- նշեց Նարեկը:

Երգիչը, իր խոսքերով, տեսողական խնդիրների պատճառով զինվորական ծառայություն չի անցել, բայց Արցախում, իր խոսքերով, մտադրություն է ունեցել դիրքերում մեր հայ զինվորների հետ մի քանի օր անցկացնել. «Պետք է ասեմ, որ հոգեբանորեն շատ ծանր ապրումներ եմ ունեցել այդ օրերին, երբ Արցախում էի, քանի որ տեսնում էի, թե ինչպես են մեր խրոխտ զինվորները պաշտպանում մեր սահմանները: Անկեղծ ասած, ես ուզում էի գոնե մի քանի օր անցկացնել դիրքերում, բայց ինձ կտրականապես արգելեցին»,- պատմեց Նարեկը:

Անդրադառնալով երգարվեստում առաջիկա գործունեությանը՝ Նարեկ Մակարյանը պատմեց, որ շատ բեղումնալից ու խիտ աշխատանքային գրաֆիկով են անցնելու առաջիկա ամիսները. «Շուշիի ազատագրման համերգի ժամանակ Շուշան Պետրոսյանի հետ զուգերգ երգելուց հետո որոշեցինք շուտով մեկ այլ երգ միասին ներկայացնենք մեր հանդիսատեսին, որը նաեւ տեսահոլովակ կունենա: Բացի այս մեկ այլ զուգերգ էլ է սպասվում, բայց չեմ ցանականա բացել փակագծերը եւ հայտնել, թե ում հետ, միայն կասեմ, որ նա օտարազգի կատարող է, կասեմ նաեւ, որ շատ հետաքրքիր երգ է լինելու՝ հուսամ, որ լավ արձագանքներ կունենան այն: Սրանից զատ էլ ամռանը դարձյալ կներկայացնեմ եւս մեկ տեսահոլովակ»,- նշեց երգիչը եւ պատմեց նաեւ, որ մեծամասշտաբ աշխատանքով մեծ անակնկալ է մատուցելու իր երկրպագուներին նաեւ աշնանը. «Մոսկվայում մի տեսահոլովակ ենք արդեն նկարահանել, որի մասին եւս փակագծերը շատ բաց չեմ կարող անել: Միայն կասեմ, որ այս տեսահոլովակը բավականին մեծ բյուջջե ունի, ռեժիսորն էլ իր գործի մեծ գիտակն է. հուսամ իսկապես կկարողանանք տեղ հասցնել այն ամենը, ինչը նպատակ ունենք»,- պատմեց նա: Նարեկ Մակարյանը զրույցի ընթացքում նկատեց նաեւ, որ երգարվեստում ծանրաբեռնված աշխատելով հանդերձ աչքաթող չի անելու նաեւ իր երկրորդ մասնագիտությունը՝ դերասանությունը: «Դավիթ Բաբախանյանի ռեժիսորությամբ նկահանվելու եմ գեղարվեստական կոմեդիկ մի ֆիլմում, որտեղ կմարմնավորեն կենտրոնական կերպարներից մեկին»,- ընդգծեց նա: Այս առումով հարցին, թե դրամատիկական դերից հետո, ինչպե՞ս է նա պատկերացնում իրեն կոմեդիկ ժանրում, կա արդյոք ներքին վստահություն, պատասխանեց. «Եթե ես մի բանում վստահ չլինեմ, ապա այդ ամենին մոտիկ չեմ գնա, քանի որ դա լուրջ աշխատանք է եւ եթե վատ պետք է անել, ուրեմն ավելի լավ է չանել ընդհանրապես: Իհարկե, անհանգստություն կա, բայց հաշվի առնելով պրոֆեսիոնալ թիմի առկայությունը՝ հուսամ կկարոնանանք իրագործել այն, ինչ մտածված է»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին