Արդեն տեղեկացրել ենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը, որին հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վյուրսթը:
Այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները: Հատկանշականն այն է, որ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Կոնչիտա Վյուրսթը «Genealogy»-ի խմբի մասնակիցներին դիմավորում է, իսկ մեր պատվիրակներից մեկը նրա ուսերին գցում է հայկական դրոշը: