Վերջին շրջանում բազմաթիվ են այն կարծիքները, որ համաշխարհային երգչուհի Բրիթնի Սփիրսն այլևս առաջվանը չէ: Շատերը պնդում են, որ երգչուհին դադարել է հետևել իր կառուցվածքին և շարունակում է անընդհատ ավելորդ կիլոգրամներ հավաքել: Կարծես թե որոշելով բոլորին ճիշտ հակառակն ապացուցել՝ օրերս Սփիրսը բեմ է դուրս եկել չափազանց բաց զգեստով, որը հնարավորություն է տվել հանդիսատեսին ուսումնասիրել նրա կառուցվածքը: Թե որքանով Բրիթնի Սփիրսի արտաքին տեսքն այլևս առաջվանը չէ, դատողությունները թողնում ենք ձեզ:







