▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցանք եզրափակիչ

Վիենայում կայացավ Եվրատեսիլ-2015-ի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վեցնյակը ելույթ ունեցավ երկրորդը: Ազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 23-ին:

Նշենք, որ  ելույթից անմիջապես հետո. օրինակ, սոցիալական ցանցերի  ռուս օգտատերերը բավականին բացասական էին անդրադարձել Հայաստանը ներկայացնող երգի մասին:

Ավելացնենք, որ մրցույթից  մեկ օր առաջ Genealogy խմբի և Եվրատեսիլի նախկին տարվա հաղթող Կոնչիտա Վյուրսթի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը, երբ  երգիչ Եսայի Ալթունյանը հայկական եռագույնը գցել էր ավստրիացի տրանսվիստիտի ուսերին, բավականին մեծ աղմուկ էր բարձրացել համացանցում, ինչը, ոմանց կարծիքով,  կարող էր  բացասական ազդել  քվեարկության արդյունքի վրա: 

Նշենք նաև, որ մասնագետների գնահատմամբ` Եվրատեսիլ-2015-ի երկրորդ եզրափակիչում, որ տեղի կունենա մայիսի 20-ին, պայքարելու են երկրներ, որոնց ներկայացրած երգերն ավելի մրցունակ են և մեծ ժողովրդականություն են վայելում Եվրատեսիլին հետևողների շրջանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին