Իհարկե մեր երկրի պարագայում արդեն պետք է զարմանալի չլինի այս կամ այն պատվիրակության մեջ որքան հնարավոր է շատ ու գործի հետ կապ չունեցող մարդկանց ընդգրկումն ու ավելորդ գումարների վատնումը, բայց ամեն անգամ նման դեպքի հանդիպելիս, միևնույն է նյարդայնանում ենք:
Գաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի և աշխարհի հայերի ուշադրության կենտրում Եվրատեսիլ մեկնած մեր պատվիրակությունն է: Այսօր Genealogy խմբի ֆեյսբուքյան էջն էի ուսումնասիրում, Վիեննայից նրանց լուսանկարներ էի նայում, հրաշալի ժամանակ են անցկացնում, մի շարք արդյունավետ հանդիպումներ ունենում տեղի հայերի , լրագրողների ու պարզապես իրենց արվեստի երկրպագուների հետ: Իրականում սա շատ լավ է, եթե չլիներ մի ԲԱՅՑ...ինչո՞ւ է մեր պատվիրակությունն այդքան մեծ, այդ բոլոր մարդկանց ներկայությունը Վիեննայում այդքան խիստ անհրաժե՞շտ է:
Գուցե ոմանք ինձ հետ համաձայն չլինեն, բայց այս պատվիրակությունում շատերի ներկայությունն ավելորդ եմ գտնում:
Գիտենք, որ մեր երկրի մասնակիցների զգեստների հեղինակը դիզայներ Արմեն Գալյանն է: Զգեստները հրաշալի են ստացվել, մյուս մասնակիցների ֆոնին առանձնակիորեն տարբերվում էին, բայց ինչո՞վ էր պարտադիր Արմեն Գալյանի ներկայությունը Վիեննայում:
Կամ պարուսույց Վարդուհի Ալեքսանյանը: Ինչպես երեկ տեսանք մեր խմբի ելույթը պարային չէր ու առանձնապես պարային էլեմետներ էլ չկային: Իսկ լուսանկարներից տպավորություն ենք ստանում, որ Վարդուհին Վիեննայում է պարզապես իր ընկերուհի Գոհարի հետ սելֆիներ անելու համար:
Ի դեպ, չհասկացա նաև Աննա Ավանեսյանի ներկայությունը պատվիրակության շարքում, հատկապես երբ նա ոչ մի տեղ չի երևում, և չի երևում նրա կատարած աշխատանքը:
Աղբյուր` ԲլոգՆյուզ