Ռեփեր Թիմաթիի կինը՝ 22-ամյա մոդել Ալյոնա Շիշկովան, դավաճանում է ռեփերին ռուս ֆուտբոլիստ Անտոն Շունինի հետ: Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել Ալյոնային և Անտոնին միասին: Դրա հետ մեկտեղ՝ արդեն մի քանի օր է, ինչ Թիմաթիի կինը գիշերում է իր նոր սիրեցյալի առանձնատանը:
Նշենք, որ Թիմաթիին շրջապատողները վաղուց է, ինչ խոսում էին նրանց բաժանման մասին, սակայն Ալյոնան կարծես թե շարունակում էր հանրությանը ներկայանալ հոգատար կնոջ կերպարով՝ իր միկրոբլոգում տեղադրելով հուզիչ լուսանկարներ Թիմաթիի և նրանց դստեր հետ: