▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները

iife.panorama.am-ը գրում է. Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը: Հեռուստադիտողի քվեարկության և ժյուրիի տված ձայների արդյունքում եզրափակիչ անցան հետևյալ 10 երկրները՝

1. Լիտվա 2. Լեհաստան 3. Սլովենիա 4. Շվեդիա 5. Նորվեգիա 6.Մոնտենեգրո 7. Կիպրոս 8. Ադրբեջան 9. Լատվիա 10. Իսրայել:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչից հետո Հայաստանը ևս անցել է եզրափակիչ: Եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 23-ին:  Հիմնադիր հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միանգամից եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիա: Այդ երկրի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միանգամից եզրափակչում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին