▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կգա մի շրջան, երբ դերասանը «տուպիկի» առջև կկանգնի. Էմիլ Գալստյան

Life.panorama.am-ը գրում է,Դերասան Էմիլ Գալստյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «Քաղաքում»-ի Համբարձում, զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նախաձեռնությամբ ստեղծված մոնոներկայացում, որի միջոցով կշոշափի, իր խոսքերով, այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկը:

 «Շուտով կներկայացնեմ իմ մոնոներկայացումը, որը դեռ նախապատրաստական փուլում է: Ներկայացման ընթացքում բեմում լինելու եմ միայն ես, որտեղ կլինեմ ներկայացման միակ հերոսը, ով մենակ է մնացել, քանի որ բոլորը հեռացել են երկրից: Այն կլինի տրագիկ կոմեդիայի տեսքով, որի ընթացքում կշոշափեմ այսօրվա ամենաարդիական և ցավոտ թեմաներից մեկը՝ արտագաղթը: Այս ներկայացումը իր մեջ կունենա մարդկային տրագեդիա, շատ մեծ ասելիք և հորդոր, որպեսզի հայ ժողովուրդը համախմբվի՝ այստեղ ապրող հայերը չհեռանան, իսկ մեր երկրից դուրս ապրող հայերն էլ վերադառնան ու միասին կառուցենք ավելի լավ երկիր»,- նշեց Էմիլ Գալստյանն ու պատմեց, որ հնարավոր է այս ներկայացումը առաջինը հյուրախաղերի տեսքով արտերկրում ներկայացնի. «Քանի որ հիմնական մեծ խոսքը վերաբերվում է հենց դրսի մեր հայրենակիցներին, ուստի մտածում եմ առաջինը հենց նրանց համար ցուցադրվի. գուցե այս մոնոներկայացմամբ նրանք մտքները փոխեն և վերադառնան»,- նկատեց դերասանն ու վստահեցրեց, որ Երևանում ևս այն անպայման կցուցադրվի:

Զուգահեռներ անցկացնելով թատրոնի և ֆիլմերի միջև, Էմիլ Գալստյանը շեշտեց. «Դերասանը առանց թատրոն երկար գոյատևել չի կարող: Կգա մի շրջան, երբ դերասանը «տուպիկի» առաջ կկանգնի առանց թատրոնի: Թատրոնը դերասանի համար շատ կարևոր է, այն ինքնարտահայտման միջոց է, որի միջոցով սցենարիստի և ռեժիսորի աշխատանքի մեջ դերասանը կարող է նաև իր ձեռագիրը դնի, ինչը ֆիլմերում անհնար է, այստեղ իմպրովիզացիոն հնարավորություն չկա դերասանի համար»:

Մեզ հետ զրույցում Էմիլը անկեղծացավ և նշեց, որ կա դեր որի մասին երազում է. «Այո, կա մի դեր, որի մասին երազում եմ և հուսամ այն կիրականանա: Դա Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ն է»,- նշեց նա:

Բացի այս, աշխատանքից, Էմիլ Գալստյանը պատմեց, որ դեռ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չի ստացել, փոխարենը առաջարկներ ունի հեռուստասերիալից, որից դերասանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ ողջ ուժերը ցանկանում է ներդնել սպասվելիք մոնոներկայացման վրա:

Հարցին, թե արդյոք դերասանը չի վախենում, որ պարբերաբար ստացվող առաջարկները մերժելով որոշ ժամանակ անց հեռուստաէկրաններին հայտնվելու համար դժվարությունների առաջ կանգնի, պատասխանեց. «Բացարձակ չեմ վախենում այդ առումով: Ում հետ, որ ես աշխատել եմ՝ թե հանդիսատեսը, թե անձնակազմը, բոլորն էլ որպես դերասան ինձ գիտեն, և ես այնքան էլ խնդիր չունեմ այդ առումով: Եթե առաջարկ էլ չլինի, ես ինքս ինչ-որ բան կնախաձեռնեմ և հանդես կգամ»:

Ներքին ինքնավստահության պատճառների մասին խոսելիս էլ Էմիլ Գալստյանը նկատեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մարդը ինչ-որ չափով պետք է ինքնավստահություն ունենա, քանի որ, եթե մարդ իր կարողությունների վրա վստահ չլինի, ապա դիմացինն էլ նրան չի վստահի: Դերասանության մեջ էլ,  եթե դերասանը վստահ չեղավ, որ կարող է տվյալ դերը կերտել, ապա ավելի լավ է, որպեսզի նա առհասարակ չհամաձայնվի խաղալ այդ նախագծում: Կոնկրետ ինձ մոտ ինքնավստահությունը առողջ սահմաններում է»:

Իսկ զրույցի վերջում անդրադառնալով անընդհատ քննարկվող անձնական կյանքին՝ դերասանը նշեց. «Ես միշտ էլ չեմ սիրել իմ անձնական կյանքի մասին խոսել, անկախ նրանից, որ մեր ժողովուրդը սիրում է մարդկանց անձնական կյանքը քննարկել: Այո, իմ մասին, շատ ասեկոսեներ են հյուսվել, ընդ որում ոչ միայն անձնական կյանքիս մասին, օրինակ, խոսակցություններ էին պտտվում, թե Կիմ Երիցյանը թոռն եմ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին