Վերջերս լուրեր են տարածվել այն մասին, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ամուսնալուծվել է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու լուրի իսկությունը: Այն հարցին` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են ամուսնալուծության մասին լուրերը, Տաթևիկն ասաց.
«Ես չեմ ցանկանում, որևէ անձնական հարցի պատասխան տալ, դա ինձ համար փակ թեմա է: Շատ եմ լսել, որ հղի եմ, երեխայիս կորցրել ու ամուսնալուծվել եմ: Հիմա չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցի վերջում Տաթևիկն այնուամենայնիվ հերքեց այդ լուրը` ասելով, որ ինքն ամուսանալուծված չէ:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան