▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտը կոնֆլիկտի մեջ էր կնոջ հետ, և մեզ մոտ սկսվեց ինչ-որ արկած. Լուիզա Ներսիսյան

Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին շուտով հեռուստադիտողը կտեսնի «Վերջին Մոհիկյանը» հեռուստասերիալում, իսկ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես է ստացել առաջարկը և ինչ կերպարով է հանդես գալու սերիալում:

«Ներկայանալու եմ հայ ուսուցչուհու կերպարում, լինելու եմ Հրանտի փոքրիկ աղջկա ուսուցչուհին: Մի անգամ ես նրան ծնող եմ կանչում դպրոց, որի ժամանակ էլ ծանոթանում եմ հետը: Նա այդ ժամանակ ինչ-որ կոնֆլիկտի մեջ է լինում կնոջ հետ, և մեզ մոտ սկսվում է ինչ-որ հետաքրքիր արկած: Այս ամենը մի պատմություն է և շարունակական բնույթ չի կրելու, քանի որ սերիալն ամեն անգամ մի նոր պատմության վրա է հիմնված»:

Մեր այն հարցին, որքանով էր Հրանտի դերը մեծ, որ նա նկարահանվեց սերիալում՝ Լուիզան պատասխանեց. «Այնքանով, որ նա կարողացավ այնպես անել, որ սերիալի ռեժիսորը, ով նկարահանում էր մեկ այլ ֆիլմ՝ «Любовь с акцентом», Հրանտի աչքերով նայեց և սիրահարվեց Երևանին: Եկավ Երևան և, տեսնելով մեր քաղաքն իր բոլոր գույներով, հասկացավ, որ այստեղ պետք է նկարահանել ֆիլմ: Այդ ընթացքում ես ծանոթացա ռեժիսորի հետ, նա էլ, իմանալով, որ ես դերասանուհի եմ, թող անհամեստ չթվա, բայց որոշեց որ ինչ-որ ձևով կարող եմ հետաքրքիր նայվել սերիալում»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին