Երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2015 երգի մրցույթում Հայաստանի արձանագրած բավականին տխուր արդյունքից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում` ТВ))) Q...Q...` տեղադրելով Եվրատեսիլում իր ելույթի լուսանկարը:
Այդպիսով` Սիրուշոն հիշեցրել է իր «Քելլե-Քելլե» երգի մասին, որը շատերի կարծիքով «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության 9 տարիների ընթաքում ամենից հաջողված ելույթն ու ստացված երգն էր/2008/:
Հիշեցնենք, որ այս տարվա մրցույթից ամիսներ առաջ մասնագետներից ու հեռուստադիտողներից շատերը կարծիք էին հայտնում ու զգուշացնում Genealogy խմբի համար գրված երգի մեղեդային թույլ կառույցի մասին: