▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողի տեսքով նվերներ մայրիկիցս եմ ստանում. Մարինա Գրեգ

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Հաղորդավարուհի Մարինա Գրեգը երկու օր, երկու գիշեր նշել է ծննդյան օրը: Մարինան զրույցում պատմել է, որ սա իր ամենատպավորիչ ծնունդն էր: «Սկսել եմ նշել դեռ ամսի 22-ից, որոշել էինք ընկերուհիներով գնալ քաղաքից դուրս: Գնացինք Ծաղկաձոր, և հենց այնտեղից էլ սկսվեցին անակնկալները: Ինձ թվում էր՝ ես սրճարանում նստած վայելելու եմ ծաղկաձորյան հանգիստը, բայց պարզվեց՝ ընկերուհիներս ամեն ինչ նախապես կազմակերպել էին: Սրճարանի անձնակազմին խնդրել էին, որ հատուկ ծննդյանս տոնի առթիվ տորթ թխեին, և քանի որ սրճարանում մենակ մենք էինք, անձնակազմը երաժշտություն միացրեց: Մինչև կեսգիշեր պարել ենք, իսկ հաջորդ օրը մեզ միացան Երևանից ժամանած մյուս ընկներները: Մտածում էի՝ կգամ և կքնեմ, քանի որ այնքան հոգնած էի, բայց երեկոյան աղջիկներով հավաքվեցինք իմ սիրելի սրճարաններից մեկում: Վստահ կարող եմ ասել՝ սա իմ լավագույն ծնունդն էր»:

Մարինայի տորթի մոմերն այս տարի կախարդական էին և փչելուց էլ չէին հանգչում. «Ես անընդհատ երազանք էի պահում և փչում, բայց ինչ-որ կայծ կար, և անընդհատ միանում էին: Երևի դա նրանից էր, որ ես շատ երազանքներ ունեի, բայց երբ գալիս է մոմերը փչելու պահը, ես մոռանում եմ՝ ինչ երազանքներ ունեմ: Իրականում այս ամենի հիմքում մի բան է ընկած, որ ես ուզում եմ շատ երջանիկ լինել»:

Մարինային նվերներ նվիրելն այնքան էլ հեշտ չէ. պարզվում է՝ նա ամեն ինչ ունի. «Շատ երկար են մտածում, թե ինչ նվիրեն, որոշ դեպքերում էլ հարցնում են, թե ինչ եմ ուզում: Եթե անկեղծ լինեմ, այս տարի ես մոռացել էի, որ ծնունդին նվեր էլ են բերում: Ինձ համար ցանկացած նվեր շատ սպասված և տպավորիչ է: Փողի տեսքով նվերներ մայրիկցս եմ ստանում, երևի ես եմ խնդրում, որ ինձ նվիրի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին