▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այն երգիչներից չեմ,ովքեր իրենց «նաղդում են» հասարակությանը.Սերգեյ Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Սերգեյ Գրիգորյանը այն արտիստների թվին չի պատկանում, ովքեր հանրային կերպով մշտապես ակտիվ աշխատանքների կիզակետում են: Այս առումով զրույցում երգիչը նշեց. «Ես այն երգիչներից չեմ, ովքեր իրենց «նաղդում են» հասարակությանը՝ 1-2 Քանի դեռ փողոց դուրս գալով մեքենաների միջից լսվող ձայները այն է, ինչ կա, չեմ կարծում: Ես ռեալիստ եմ և չունեմ ոսկե միջին: Ես գիտեմ ինձ ի՞նչ և ե՞րբ է պետք: Ես, երբ կհասկանամ, որ ասելիքս տեղ կհասնի, այդ ժամանակ էլ կգործեմ:ամիսը մեկ մի տեսահոլովակ թողարկելով: Եթե անվանում ենք շոու բիզնես, ապա դրա մեջ մտնում է երաժշտական բոլոր ճյուղերը, եթե ասում ենք, որ սա փոփ երաժշտություն է, ապա ներողություն, դրանք փոփ երաժշտություն չեն, առկա հայկական շոու բիզնեսում հնչում են այն կոմերցիան, ազգային մտածելակերպը, որն ուտվում է, ես էլ չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դրանով, որովհետև նրանք այդպես գումար են վաստակում, բայց դա այն չէ, ինչ-որ ես ուզել եմ, դա այն էգ, ինչով զբաղվել եմ և դա այն չէ, ինչ կցանկանամ անել, դրա հետևանքով էլ արդեն երկու տարի է որպես այդպիսին չեմ գործում: Երբ կանցնի այս տենդենցը, կմտածեմ»:

Հարցին, թե ի՞նչը կստիպի իրեն ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալել, երգիչը նշեց. « Թող անհամեստություն չթվա, բայց երկու տարի հանրային կերպով չգործելով՝ ուշադրության պակաս ես չեմ զգում, պարտադիր չէ տեսահոլովակով հիշեցնել քո մասին, մարդ ինքնին պետք է մի փոքր հիշվող լինի, Փառք Աստծո ունենք այդպիսի ներկայացուցիչներ, ովքեր շատ պասիվ աշխատելով, ուշադրության պակաս չունեն»:

Սերգեյը, սակայն, նշեց, որ այսօր դրական միտում, այնուամենյանիվ նկատում է. «Եթե հիշենք թեկուզ 2 տարի առաջ տիրող երաժշտությունն ու հետևենք այսօրվա երգերին, կնկատենք, որ այսօր դանդաղ էվոլյուցիա կատարվում է: Չեմ կարող ասել, որ այն մինչև տարվա վերջ կամ մյուս տարի կավարտվի, բայց հաստատ մի օր կավարտվի, որովհետև քանի կյանքը առաջ է շարժվում, որքան էլ մենք հետ ենք մնում կամ դանդաղ քայլերով ենք գնում, միևնույն է, յուրաքանչյուր լավ բան գալիս մեզ հասնում է: Օրինակ` ես ցնցված էի System Of A Down-ի համերգի ժամանակ մեր հանդիսատեսից, հասկացա, որ լավ հանդիսատես ունենք, պարզապես լավ երաժշտություն մատուցող չկա, որովհետև մերօրյա երաժշտական տեսակը խեղդել է, ես ցնցված էի, երբ Քանիե Ուեսթի բիթերի ներքո բարձրորակ երաժշտություն էին վայելում մեր երևանցիները, այսօր մեր երիտասարդությունը գնում է դեպի զարգացում, դրա մասին  վկայում են նաև նրանց հագուստը, այսինքն` ժամանակի ընթացքում հաստատ այսօրվա վատ երաժշտությունն էլ կանցնի, գուցե դանդաղ, քանի որ սկսած ինձնից մենք քեֆչի ժողովուրդ ենք, ովքեր քեֆերի ժամանակ նման երաժշտության սիրահար են»,- նշեց նա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին