▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու պստիկ պոռնիկ ես. Քիմ և Քլոե Քարդաշյանների թեժ լեզվակռիվը

Քիմ և Քլոե Քարդաշյանները սովորաբար հաշտ են իրար հետ, սակայն վերջերս նրանց միջով սև կատու անցավ։ «Քարդաշյանների հետ համընթաց» ռեալիթի շոուի շաբաթ օրվա էպիզոդում Քարդաշյան քույրերն այնպիսի լեզավակռիվ էին տալիս, որ միայն նրանց լսելով՝ հնարավոր կլիներ մի լավ հարստացնել մեր ժարգոնային բառապաշարը։ Էլ քաչալ շուն, էլ գող փիսո, էլ պստիկ փչացած... Մի խոսքով, փոխադարձ «հաճոյախոսությունների» պակաս չէր զգացվում։ Հայտնի քույրերը սկսեցին կռվել իրենց ընկերների պատճառով։

Քարդաշյաններն իրեն ընկերների հետ միասին ուղևորվել էին Մոնտանա նահանգի Բիգ Սկայ հանգստավայր։ Այս քաղաքը հայտնի է հատկապես ձմեռային սպորտաձևերի, մասնավորապես՝ դահուկավազքի սիրահարների շրջանում։ Քիմն իր հետ տարել էր իր ընկերներից մեկին՝ Ջոնաթան Չեբանին, իսկ Քլոեն՝ իր մանկության ընկերուհի Մալիկա Հաքին։

Մալիկան ու Ջոնաթանը. միայն թե բիլիարդի ձողերն իբրև սառը զենք չօգտագործեք։ 

Նախքան Բիգ Սկայ մեկնելը Քիմն էր ստանձնել ընտանիքի անդամների ու նրանց հյուրերի համար կացարանների ամրագրման պատասխանատվությունը։ Նա շքեղ բնակարան էր վարձել իր ընկեր Ջոնաթանի համար, մինչդեռ Քլոեի ընկերուհի Մալիկայի համար անգամ կարգին քնելու տեղ էլ չկար։ Քիմն էլ առաջարկեց, որ Մալիկան քնի թախտին կամ էլ Քլոեի հետ նույն անկողնում։

Մալիկայի ու Ջոնաթանի միջև կոնֆլիկտը սրվեց այն ժամանակ, երբ Ջոնաթանը Մալիկային ասաց, որ իր լավագույն  ընկերը, այսինքն՝ Քիմը, ավելի հայտնի է, քան նրա լավագույն ընկերը՝ Քլոեն, ու հենց այդ պատճառով էլ շքեղ բնակարանն իրեն է բաժին ընկել։ Նրանք չորսով որոշեցին հարաբերությունները պարզել բիլիարդի սեղանի շուրջ։

Դիմելով բորբոքված Քլոեին ու նրա ընկերուհուն՝ Քիմն ասաց. «Կարծում եմ, որ դուք երկուսդ էլ թերարժեքության բարդույթ ունեք»։

Քլոեն շատ էր զայրացել, որ իր քույրը չի կարողացել բնակարան գտնել իր լավագույն ընկերուհու համար։ Նա ցանկանում էր, որպեսզի Ջոնաթանը ներողություն խնդրի Մալիկայից՝ վերջինիս հետ կոպիտ խոսելու համար, սակայն Ջոնաթանը միայն երեսով տվեց Մալիկայի՝ ալկոհոլի հանդեպ ունեցած թուլությունը՝ ասելով «Գնա նորից հարբի՛ր, Մալի՛կա»։ 

Քլոեն վերջնականապես կորցրեց համբերությունն ու գոռաց.

Քիմն էլ չէր պատրաստվում կուլ տալ այս վիրավորանքն ու պատասխանը տվեց՝ ասելով. «Դու այնպիսի պստիկ պոռնիկ ես»։

 

Ավելին քան փաստեր

BlogNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին