Տևական ժամանակ է ինչ Հայկո-Մկո զույգն այլևս միասին հանդես չի գալիս: Ասուլիսներից մեկի ժամանակ Հայկ Մարությանն ասել էր, որ Մկրտիչ Արզումանյանն ինքն է ցանկություն հայտնել իր կարիերան շարունակել առանձին և այդ պատճառով է, որ նրանք միասին չեն աշխատում:
Այսօր համացանցում լուր տարածվեց այն մասին, որ սեպտեմբերի մեկին մեկնարկում է Կարգին սերիալի նոր եթերաշրջանը, և որ Հայկոն ու Մկոն պատրաստվում են միասին հանդես գալ:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը սկզբում կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ: Մկրտիչ Արզումանյանն էլ հերքեց.
«Ոչ, նման բան չկա: Դրանք պարզապես խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Մկրտիչ Արզումանյանը:
Հեղինակ` Անի Հարությունյան