▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ բաց կամ համբույրի տեսարաններում չեք տեսնի. Մերի Հակոբյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Մերի Հակոբյանն, ով հանրությանն առավել հայտնի դարձավ «Հարազատ թշնամի» սերիալի Տանոյի ընկերուհի Սաթենի դերում հանդես գալուց հետո, այսօր տեղեկացրեց, որ առաջիկայում հեռուստադիտողին նոր դերերով կներկայանա: «Ամենաուշը աշնանը նոր նախագծում հանդես կգամ և կներկայանամ բոլորովին ուրիշ կերպարում՝ ավելի աշխույժ ու նոր շնչով: Ես չեմ ուզում, որ անընդհատ մեղմ դերեր մարմնավորելով մարկանց մեջ միայն մի կերպարով տպավորվեմ, բացի այդ էլ տարբեր դերեր կերտելու շնորհիվ իմ դերասանական ունակություններն էլ ավելի կամրապնդեմ»,- նկատեց դերասանուհին:

Առաջիկա դերերի մասին խոսելիս՝ Մերին նկատեց, որ Սաթենից տարբերվող կերպար ասելով նկատի չունի, որ իրեն բաց տեսարաններում կտեսնի հեռուստդիտողը, ավելին՝ այդ առումով ինքն ունի հստակ սկզբունքներ. «Այո, ես հասկանում եմ, որ դերասանի մասնագիտությունը պահանջում է կերտել տարբեր կերպարներ՝ այդ թվում հանդես գալ բաց կամ համբույրի տեսարաններում, բայց պետք է ասեմ, որ որքան էլ ես ուզում եմ այս մասնագիտության մեջ հաջողությունների հասնել, միևնույն է, ես ունեմ իմ հստակ սկզբունքները, որը գալիս է մեր ազգային մենթալիտետային մտածելակերպից, ուստի հաստատ կարող եմ ասել՝ ինձ բաց կամ համբույրի տեսարաններում չեք տեսնի: Սա ես ամեն առաջարկ ստանալիս նախապես տեղեկացնում ու զգուշացնում եմ նաև բոլոր ինձ հետ աշխատող ռեժիսորներին»,-նշեց ռեժիսոր-դերասանուհին և ընդգծեց. «Մենք դեռ չենք հասել այն աստիճանին, որ մարդիկ հաճելիորեն դիտեն բաց տեսարաններ, բացի այդ էլ, եթե փողոցում ինձ մոտենում է 6 տարեկան մի երեխա և ուզում է ինձ հետ նկարվել, ինձ հաճելի չի լինի մտածել, որ նա ինձ տեսել է բաց տեսարաններում: Մենք ապրում ենք մի քառակուսու մեջ, որտեղ պետք է հաշվի առնել ազգային մենթալիտետը»:

 Մերին, ով մասնագիտությամբ ռեժիսոր է, մեզ հետ զրույցում պատմեց, որ կրթություն ստանալով ԵՊՄՀ-ի «Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա» բաժնում և աշխատելով շատ ռեժիսորների հետ՝ հասկացել է, որ իր տեղը բեմի վրա է. «Ժամանակի ընթացքում մի շարք ռեժիսորների հորդորով ես հասակացա, որ իմ տեղը բեմի վրա է, այլ ոչ թե էկրանների հետևում: Ուստի ռեժիսուրա մասնագիտության ընթացքում դերասանի հմտություններին ծանոթանալով հանդերձ և դերասանական գիտելիքներ ձեռք բերելով Արտաշես Ալեքսանյանի  դերասանական դպրոցում է այսօր հստակ նպատակ ունեմ գնալով ավելի հմտանալ այս ասպարեզում»,- պատմեց նա:

Հիշելով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալ իր մուտքը՝ Մերին պատմեց, որ «ATV» հեռուստատեսությունից «Արմենիա» հեռուստատեսություն իր անցումը եղել է միայն բարի նպատակներով. «Երբ Դիանա Գրիգորյանից ստացա առաջարկը, այդ ժամանակ ես խաղում էի «ATV» հեռուստատեսության «Կյանքից առավել» հեռուստասերիալում, բայց քանի որ հրավերի նպատակները բարի էին, ես էլ որոշեցի ինձ թույլ տալ և տեղափոխվել «Հարազատ թշնամի», քանի որ, ըստ իս, դերասանի համար լավ կերպարներ ստեղծելը ավելի առաջնային է, քան ամբիցիաների հետևից ընկնելը, այսինքն՝ ես ոչ թե շահի հետևից ընկա, այլ դերասանի մասնագիտության ավելի հղկման համար Սաթենի կերպարը ինձ ավելի մեծ հնարավորություններ էր տալիս»,- նշեց նա:

Անդրադառնալով անձնական կյանքին՝ Մերին նշեց, որ որոշում է կայացրել իր անձնական կյանքի մասին երբևէ չբարձրաձայնել. «Առանց ավելորդ ձևականության՝ ես չեմ սիրում խոսել իմ անձական կյանքից, անգամ իմ ընկերները իմ անձնական կյանքի մի մասն են կազմում: Երբեք իմ անձնական կյանքից ոչ մեկ չի տեղեկանա, իսկ այս պահին աղբյուր էլ չկա տեղեկանալու»,- ասաց դերասանուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին