▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափից ավելի շատ ենք զգում Արմուշի պակասը. հումորիստի կինը՝ նրա մասին

Blognews.am-ը գրում է. Դերասան, հումորիստ Արմուշի ընտանիքում շուտով կրկին համալրում է սպասվում։ Նա և Լուսինեն սպասում են իրենց երկրորդ որդուն, ով լույս աշխարհ կգա օգոստոսին։ Արմուշը շատ ոգևորված է այս առիթով։

«Կինս ուզում էր՝ աղջիկ ունենանք, ես էլ չէի հրաժարվում աղջկանից, սակայն ամենից առաջ կարոտել էի երեխայի մանկական հոտին։ Դանիելն արդեն է 7 տարեկան է, ու ես էլ, Լուսինեն էլ զգում էինք երկրորդ երեխայի կարիքը»,- ասաց Արմուշը, ով ի սկզբանե որոշել էր, որ կրկին տղա ունենալու դեպքում նրա անունը Ջորջո է դնելու, որովհետև ըստ նրա՝ հետաքրքիր կլիներ՝ Խաչատրյան Ջորջո Արմանի, սակայն կինն ու ընկերները համոզել են հրաժարվել այդ մտքից։ «Հասկացա, որ պետք չէ երեխայի հետ կախված զավեշտալի բաներ անել։) Ավետ Բարսեղյանն ասաց, որ առաջին որդուս անունը՝ Դանիելը, հրեշտակի անուն է, և այդ տրամաբանությամբ առաջարկեց Միքայել անունը, որը բոլորիս դուր եկավ և ընդունվեց»,- նշեց հումորիստը։

Արմուշի փոխանցմամբ՝ փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ «Երբ Լուսինեն զբաղված է լինում, Դանիին ինձ հետ աշխատանքի եմ տանում։ Նաև միասին ժամանցի որևէ վայր ենք գնում, ես էլ եմ էնտուզիազմով խաղում նրա հետ, մանկանում եմ,- ասաց դերասանն ու հավելեց,- իսկ տանը, երբ տասը րոպեով բռնացնում է ինձ, սկսում ենք պահմտոցի կամ կռիվ-կռիվ խաղալ, սակայն օրեր էլ լինում են, երբ ես շատ ուշ եմ տուն գալիս, Դանին քնած է լինում, և մենք ուղղակի չենք հանդիպում իրար»,- ափսոսանքով ասաց հումորիստը։

Արմուշի կինը՝ Լուսինեն, ասաց, որ նա շատ նվիրված է ընտանիքին, սակայն չի կարողանում շատ ժամանակ տրամադրել իրենց։ «Մենք մեր պապային կիսում ենք հանդիսատեսի հետ, ու նրանք հաղթում են։ Հաճախ չափից ավելի շատ ենք զգում Արմուշի պակասը։ Դրա մասին նա էլ գիտի, ինքն էլ է նեղվում դրանից։ Սկզբում շատ էի սրտնեղում, հետո համակերպվեցի։ Նա հանրային մարդ է, և այդպես էլ պետք է լիներ»,- ասաց Լուսինեն։ Ըստ նրա՝ քիչ տեսնվելու արդունքում վեճեր էլ չեն ունենում։

Դանիից էլ իմացանք, որ միշտ սպասում է հայրիկին, սակայն երբեմն քնում է, որովհետև նա շատ ուշ է գալիս։ Նրա կարծիքով՝ հայրիկի գրաֆիկը փոփոխության կարիք ունի։ Մեր հարցին՝ հայրիկին շա՞տ է կարոտում, Դանին պատասխանեց. «Ինքն էլ ինձ ա կարոտում»։

Խոսելով որդու հետ հարաբերությունների մասին՝ Արմուշն ասաց, որ ուզում է՝ որդին ընկալի, որ իր ամենամոտ ընկերն ինքն է։ «Փորձում եմ դա նրան հասկացնել շփմամբ, ոչ թե խոսքերով։ Խստություն ունեմ, բայց փորձում եմ չկոտրել նրան՝ որպես տղամարդ, որովհետև նա կազմավորվում է և չպետք է անընդհատ զիջողի դերում լինի»,- նկատեց դերասանը։ Դանին էլ ասաց, որ հայրիկը խիստ չէ, ինքն էլ լսում է նրան։ «Պապան ինձ համար խաղալիքներ ա առնում։ Ես ու պապան ավելի լավ ենք խաղ խաղում, քան մաման։ Պապային հաղթում եմ։ Պապայի հետ կռիվ-կռիվ ենք խաղում, ու ես ավելի ուժեղ եմ խփում, հաղթում եմ»,- ասաց 7-ամյա Դանին, ով տեկվանդոյի և լողի է գնում։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին