▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող էր դադարեցնել նկարահանումը, գորգը փռեր Երևանի փողոցներում ու նամազ աներ. Սուրեն Առուստամյան

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան Սուրեն Առուստամյանը  տեղեկացրել է, որ ամեն րոպե սպասում է իր երազանքների դստեր ծնունդին.

«Ամեն օր, ամեն րոպե սպասում եմ իմ Արևի ծնունդին, մեր ընտանիքում նոր համալրմանը շատ մեծ հուզականությամբ ենք սպասում, որդիս արդեն 9 տարեկան է, գիտակցում է, որ քույր է ունենալու և պետք նրա հերոսն ու պաշտպանը լինի»,- պատմել է դերասանը:

Սուրենը վերջին շրջանում իր հեռուստատեսային դադարի վերաբերյալ նշել է.

 «Այս պահին փոքրիկ դադարի փուլում եմ: Առհասարակ, կարծում եմ, որ յուրաքանչյուր արտիստ, ով անընդմեջ էկրաններին է, պետք է կարողանա ճիշտ ժամանակին դադարներ տալ, որպեսզի չհոգնեցնի հեռուստադիտողին»:

Սուրենը ընդգծել է, որ էկրանային իմաստով դադարի մեջ է, բայց շարունակում է աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ կրկնօրինակման բաժնում:

Դերասանը շատ չմանրամասնելով պատմել է նաև, որ նկարահանման իմաստով ևս պասիվություն չի ցուցաբերում.  վերջերս իր մասնակցությունն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում՝ ստանձնելով քննիչի դերը:

Իր դերերի մասին խոսելիս Սուրենը պատմել է նաև վերջերս նկարահանված պարսկական ֆիլմի մասին, որտեղ նկարահանվել են ինքն ու դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը. «Դեկտեմբերին ներգրավվեցի շատ մեծ պարսկական պրոյեկտում, որն իրականացվեց հենց Պարսկաստանի համար, այն կոչում էր «Երազների այլ մեկնաբանություն»: Այդ ֆիլմում զբաղված էին Իրանի ամենահայտնի դերասաններից շատերը, ես գլխավոր դերակատարներից մեկին էի մարմնավորում Անահիտ Կիրակոսյանի հետ, որտեղ մենք ամուսիններ էինք հանդես գալիս: Ֆիլմում ես եվրեի կերպար էի մարմնավորում, բավականին հետաքրքիր դեր էր, որը վերջում անսպասելի վախճան ունեցավ: Ֆիլմի հիմքում ընկած էր շատ լուրջ սցենարական լուծում»,- նշել է Սուրենը և մատնանշել հայ և պարսիկ մասնագետների տարբերությունները.

«Կար շատ մեծ տարբերություն կապված պրոֆեսիոնալիզմի և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի հետ: Երբ ինձ հրավիրեցին աշխատելու, ես մի  փոքր թերհավատորեն մոտեցա, բայց հետո, երբ սկսեցինք աշխատել, առաջին իսկ օրից ես հասկացա, որ նրանք շատ բարձր մակարդակով են գործում, երբ ինձ առաջին նկարահանման օրը կանչեցին առավոտյան ժամը 05:00-ին՝ ասելով, որ պետք է գրիմ անեն, արդյուքնում գրիմը տևեց մինչ ժամը 09:00-ը. այդպիսի բան Հայաստանում չկա, որ առավոտյան 05:00-ին գնաս նկարահանման հրապարակ ուղղակի գրիմի, նման բան լսել էի միայն դրսի ֆիլմերի հետ կապված: Բացի այդ, սցենարական կես էջին կարող էր տրամադրվել մի ամբողջ օր: Այսինքն` ամեն ինչին, ամեն մանրուքին մոտենում էին մեծ պատասխանատվությամբ և լրջորեն,- նշել է դերասանն ու հավելել,- ես գիտեմ, որ մենք էլ կարող ենք նման բարձր որակով աշխատել, ուղղակի այդ ամենի համար շատ մեծ ֆինանսական հնարավորություններ են հարկավոր: Ես բազմիցս եմ համոզվել, որ մենք ունենք լավ սցենարիստներ և ռեժիսորներ, ուղղակի չունենք մեծ գումարներ»:

Սուրենը պատմել է նաև, որ «Երազների այլ մեկնաբանություն» պարսկական ֆիլմում նկարահանվելու առաջին իսկ օրվանից հրավեր է ստացել տեղափոխվելու Պարսկաստան և այնտեղ աշխատելու, որը, սակայն, մերժել է առաջարկը՝ ելնելով հիմնականանում լեզվի հետ կապված խնդիրներից:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին