▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էլի բալիկ կունենանք». Ծովինար Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

Esem.am-ը գրում է. Դերասան ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանն օրերս իրենց որդիների հետ ֆոտոշարք են անցել մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Զրույցում դերասանուհին նկատեց, որ վերջին շրջանում որդիների շնորհիվ մի քանի ֆոտոշարքերի են մասնակցել:

«Այս անգամ հրավիրեցին մեր մեծ որդուն՝ Անրիին, որպես մոդել նկարվելու, մենք էլ սիրով համաձայնեցինք: Դա առիթ դարձավ, որ ընտանիքով զբոսնենք»,- ասաց դերասանուհին և հպարտությամբ նշեց, որ նկարահանման ընթացքում որդին իրեն իսկական մոդելի պես է պահել: Շարունակելով խոսել 8-ամյա Անրիի մասին, Ծովինարն ասաց, որ տղան փոխադրվում է երրորդ դասարան, գերազանցիկ է, հաճախում է նաև ֆուտբոլի:

ESem.am-ը Ծովինարից հետաքրքրվեց, թե ինչպես է հասցնում խնամել կրտսեր տղային՝ մեկ տարեկան երկու ամսական Արշակին, քանի որ շարունակում է աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ զուգահեռ դասավանդելով թատրոնին կից Վ. Աճեմյանի անվան ստուդիայում:

Դերասանուհու խոսքով՝ փոքրիկին խնամելու հարցում իրեն շատ են օգնում երկկողմանի տատիկները և, իհարկե, ամուսինը: «Նարեկը շատ ուշադիր, նրբանկատ ամուսին է: Այնքան շնորհակալ եմ նրան ինձ հասկանալու և օգնելու համար,- ասաց Ծովինարը և շարունակեց,- հղիությունից սկսած մինչև բալիկների ծնունդը Նարեկը միշտ էլ օգնել է ինձ: Նա իմ միակ հենարանն ու հույսն է, թեև մեր ծնողներն էլ են օգնում»:

Չնայած դրան, ըստ Ծովինարի, ինչքան էլ Նարեկն օգնում է իրեն՝ երբեմն կերակրում, նույնիսկ փոքրիկի տակդիրն է փոխում, սակայն ինքը փորձում է հասցնել ու կատարել կնոջ և մոր բոլոր պարտականությունները: «Ես միշտ պատրաստում եմ երեխայի ապուրները, որ եթե տանն էլ չլինեմ, Նարեկը կերակրի նրանց: Խնամքի հարցերով հիմնականում փորձում եմ ինքս զբաղվել, իսկ տղաների դաստիարակությունը՝ լիովին Նարեկի վրա է»,- ընդգծեց  դերասանուհին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին