▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եր՞բ մենք ստեղծող հասարակությունից վերածվեցինք քանդող, «թաղող» հասարակության. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Տեսնես եր՞բ մենք ստեղծող հասարակությունից վերածվեցինք քանդող, «թաղող» ու դատող հասարակության... 
Ազատ խոսքի իրավունքը կարևոր, բայց և անասելի վտանգավոր զենք է, նրա սխալ գործածությունը կարող է վնասել և նրան, ում ուղղված է խոսքը, և հենց խոսողին։ Նռնակի պես է, վերահսկման մեխանիզմ չունի։
Միակ լուծումը՝ Աշխատանքն է։ Ինքնակազմակերպումը։ Աշխատող, գործող մարդը վատախոսելու կամ բամբասելու ժամանակ չի ունենա։ 
Բոլորիս լավ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն եմ մաղթում»,- գրել է Նազենին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին