▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիներից ով քանի տարեկան է

Կնոջից տարիք հարցնելը քաղաքակիրթ չի համարվում, սակայն հայտնիների տարիքը կողպեքի տակ պահել հնարավոր չէ:) Շատերը նույնիսկ չեն պատկերացնի, թե հայտնիներից ով ում հասակակիցն է, որովհետև նրանցից ոմանք չափազանց երիտասարդ են երևում, ոմանք՝ չափազանց մեծ։)

Երգչուհի Մերի Մնջոյանն ու հաղորդավարուհի Դիանա Մալենկոն այս տարի դարձան 20 տարեկան։ Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը նրանցից 1 տարով փոքր է՝ 19 տարեկան։

Երգչուհիներ Աստղիկ Սաֆարյանը, Սյուզին և Սոնա Շահգելդյանը ծնվել են 1986 թվականին։ Փետրվարի 14-ին Սոնան բոլորել է 29 տարին, Սյուզիի տարեդարձը կլինի հուլիսի 23-ին, Աստղիկինը՝ սեպտեմբերի 3-ին։

Երգչուհիներ Քրիստինե Պեպելյանը, Լիանան և Աննա Խաչատրյանը ևս հասակակիցներ են։ Նրանք ծնվել են  1980 թվականին և այս տարի նշում են հոբելյանական տարեդարձ՝ 35-ամյակ։

Հասակակիցներ են նաև Արմինկան, Գիսանե Պալյանն ու Աիդա Սարգսյանը։ Այս տարի Արմինկան ու Գիսանեն կդառնան 42 տարեկան, Աիդան՝ 41։ Դատելով արտաքինից՝ ո՞վ կմտածեր, որ Աիդա Սարգսյանը նրանցից 1 տարով փոքր է։

Դերասանուհի Արմինե Պողոսյանն ու երգչուհի Նունե Եսայանն այս տարի կդառնան 46 տարեկան։ Արմինե Գրիգորյանը նրանցից մեծ է 1 տարով և այս տարի կդառնա 47 տարեկան։

BlogNews

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին