▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը կրկին հղի է

 

Ամերիկյան հայտնի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի հերթական էպիզոդի անոնսում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր քրոջը՝ Քլոեին, հայտնում է, որ երեխայի է սպասում։
«Ես հենց նոր արյան հետազոտության պատասխանները ստացա։ Ես հղի եմ»,-հայտարարել է  Քիմը։
Նշենք, որ նախկինում Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել էր, որ ինքն ու Քանիե Ուեսթը մտադիր են երկրորդ երեխան ունենալ։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի առաջնեկ Նորթը ծնվել է 2013թ-ին։
Հանգստյան օրերին E հեռուստաալիքով ցուցադրվել է  ամերիկյան հայտնի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի վերջին էպիզոդը։
Համացանցում արդեն հայտվել է շոուի նոր եթերաշրջանի անոնսը, որից մենք տեղեկանում ենք, որ շոուի նոր սերիաներում կարելի է իմանալ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի եւ նրա հղիության մասին։ Հոլովակում կան դրվագներ, որտեղ Քիմն եւ Քլոեն հայկական տարազով են, Քիմին սպասում ու նրա անունն են վանկարկում  հարյուրավոր երկրպագուներ, այդ թվում՝ ՀՀԿ տատիկը, եւ Քանիեի հաղթական ցատկը Կարապի լիճը։
Ի դեպ, հենց այս նույն ասնոնսում 34-ամյա հայուհին հայտարարում է, որ կրկին հղի է։

Համացանցում արդեն հայտվել է  ամերիկյան հայտնի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի անոնսը: Դրանում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կան հատվածներ հայաստանյան այցից և, ըստ երևույթին, առաջիկա եթերաշրջանը կբացի հենց հայաստանյան այցի մասին հաղորդումը:

Հատկանշականն այն է, որ այս անոնսում Քարդաշյանը հայտնում է, որ ինքը հղի է: «Ես հենց նոր ստացել եմ արյան թեստը, ես հղի եմ»,-ասել է Քարդաշյանը իր քրոջը՝ Քլոեին:


Նշենք, որ 34-ամյա Քարդաշյանը և նրա ամուսինը՝ 37-ամյա երգիչ Քանյե Ուեսթը, արդեն ունեն մեկ աղջիկ։ Նրանց դուստր Նորթը ծնվել է 2013թ. հունիսին։ Նշենք, որ նախկինում Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել էր, որ ինքն ու Քանիե Ուեսթը մտադիր են երկրորդ երեխան ունենալ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին