BlogNews.am-ը գրում է.Հումորիստ, երաժիշտ Արամ MP3-ն ամռանը երաժշտական անակնկալ նորություն է խոստանում։ Զրույցում նա նշեց, որ առայժմ չի ցանկանում բացահայտել՝ խոսքը տեսահոլովակի՞, զուգերգի՞, թե՞ մեկ այլ բանի մասին է, սակայն կարծում է՝ այն հաճելի անակնկալ կլինի հանդիսատեսի համար։
Արամի փոխանցմամբ՝ այս փուլում նաև նոր երգ է պատրաստում, իսկ հունիսի 11–ին մենահամերգ կունենա Ջազզվեի բացօթյա սրճարանում (Ազատության հրապարակ, Կենտրոն): «2 տարի առաջ արդեն ունեցել եմ համերգ Ջազզվեում, որը շատ լավ անցավ։ Հիմա կրկին պատրաստվում եմ համերգի ու հրավիրում բոլոր նրանց, ովքեր ուզում են լավ ժամանակ անցկացնել»,- ասաց Արամը՝ հավելելով, որ ակումբային համերգներում անմիջականություն կա, որը բացակայում է մեծ համերգների ժամանակ։
«Մեծ համերգն էլ իր դրական կողմերն ունի, քանի որ ահռելի քանակությամբ էներգիա է տալիս։ Դրանք 2 տարբեր երևույթներ են, որոնք մեծ էներգետիկա են տալիս։ Ցանկանում եմ համերգ ունենալ նաև մեծ համերգասրաhում։ Դա հավանաբար աշնանը կամ ձմռանը կլինի»,- հայտնեց երաժիշտը։
Անդրադառնալով «Վիտամինի» լռությանը՝ Արամն ասաց, որ ակումբն իր գործունեությունը կվերսկսի աշնանը։ Արամի հետ խոսեցինք նաև նախկին «վիտամինցի» Չարենցի՝ ակումբից վերջնական դուրս գալու մասին, քանի որ նա շարունակում է աշխատել, սցենար է գրում «Խոպանի տեսություն» սիթքոմի համար, սակայն «Վիտամինի» հետ այլևս չի աշխատում։ «Դա իր որոշումն էր. նա որոշեց «Վիտամին» ակումբից դուրս շարունակել իր աշխատանքը»,- ասաց նա։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում