Արդեն տեղեկացրել ենք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, սեռափոխվել է և անգամ փոխել է իր անունը՝ դառնալով Քեյթլի Ջեներ։
Այժմ սեռափոխությունից հետո 65-ամյա Ջեներին լուսանկարել է Էնն Լեյբովիցը և նա զարդարելու է Vanity Fair ամսագրի շապիկը. լուսանկարն արդեն հայտնվել է համացանցում: Բացի ֆոտոշարքից Քեյթլինը նաեւ հարցազրույց է տվել ու ասել.
«Եթե ես դա չանեի, ապա հաստատ կզղջայի։ Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց փոխել կյանքս»։
Այս լուսանկարի տարածումից հետո Ջեներ-Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամները, սատարել են նախկին Բրյուսին: «Քեյթլին Ջեները՝ Vanity Fair-ի համար։ Լուսանկարիչ՝ Էնն Լեյբովից։ Ի՜նչ գեղեցիկ է։ Երջանիկ ու հպարտ եղիր եւ վայելիր կյանքդ»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
Բացի այս Բրյուսի քայլը ողջունել են Քերի Վաշինգթոնը, Էմմի Ռոսումը, Մարիա Շրայվերը, Ջիջի Հադիդը, Միա Ֆերոուն: