▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկել եմ, որպեսզի մասնակցեմ քույրիկիս հարսանիքին». Արևիկ Ալավերդյանը Հայաստանում է

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը գրեթե երեք տարի է, ինչ ամուսնությունից հետո մշտական բնակությամբ տեղափոխվել է Ֆրանսիա, սակայն, իր խոսքերով, կարոտից ելնելով հաճախ է այցելում Հայաստան: Երևանի և հարազատների նկատմամբ կարոտն ու նաև, իր խոսքերով, լավ առիթը Արևիկին օրեր առաջ կրկին բերել է հայրենիք. «Կրկին վերադարձել եմ և կրկին ուրախ առիթների համար. եկել եմ, որպեսզի մասնակցեմ քույրիկիս հարսանիքին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
 
 
Երգչուհու փոխանցմամբ, այս անգամ կարճ ժամանակով է եկել Հայաստան. «Այստեղ կլինեմ մոտավորապես 15 օր, մի շարք պատճառներ կան, որոնց համար պետք է շուտ մեկնեմ, թեպետ, շատ կցանկանայի, որ ամեն տարվա նման ողջ ամառը իմ Երևանում անցկացնեի»:
 
Երգչուհին պատմեց, որ հաճախակի այցերը հայրենիք իրեն շատ են օգնում. «Հաճախ Հայաստան գալը ինձ օգնում է ավելի հեշտ հարմարվել իմ «երկրորդ հայրենիքում»: Շատ ուրախ եմ, որ ամուսինս ըմբռնումով է մոտնում իմ ցանկություններին և չի խոչընդոտում, որպեսզի հաճախ գամ Հայաստան, քանի որ շատ ժամանակ ես առանց ամուսնուս եմ գալիս, ինչպես և այս անգամ»,- ոգևորությամբ նշեց նա:
 
 
Խոսելով հայրենիք որպես հյուր վերադառնալու իր զգացողություններից՝ Արևիկը պատմեց. «Երբ գալիս եմ, երկու օր հետո այնպիսի տպավորություն է լինում, կարծես երբեք չեմ հեռացել: Շատ կցանկանամ, որ այդ զգացողություններս պահպանվեն ամեն այցիս ժամանակ»: Արևիկ Ալավերդյանը նշեց նաև, որ այս ընթացքում հստակ գործեր չի նախատեսել. «Քանի որ կարճ ժամանակով եմ եկել, շատ բան չեմ հասցնի անել, կվայելեմ Երևանս հարազատներիս և ընկերներիս հետ»,- ընդգծեց երգչուհին:
 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին