▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման տուպիզմ ես դեռ չեմ լսել. Վարդան Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրերս բլոգերներից մեկը գրառում էր կատարել այն մասին, որ երգիչ Վարդան Սարգսյանն արհեստականորեն ավելացնում է իր Instagram-ի լայքերի քանակը և որ նա դա անում է անուշադրության պակասից ելնելով: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ, ով ասաց, որ իր պաշտոնական էջին բաժանորդագրվածների քանակն ավելանում է ոչ թե հայերի, այլ արտասահմանցիների շնորհիվ:

«Ես հիմնականում լինում եմ դրսում, և իմ էջերին բաժանորդագրվածներն ավելանում են դրսից: Չնայած դրան,պետք է խոստովանեմ, որի իմ էջը շատ հետաքրքիր է, քանի որ ես այնտեղ չեմ ներբեռնում անիմաստ  լուսանկարներ: Նկարում  եմ հետաքրքիր բաներ այլ երկրներից: Այսօր ավելի հետաքրքիր բաներ եմ անում և վստահ եմ, որ օր օրի ավելի է հետաքրքրանալու էջս, ու ավելի են շատանալու ինձ հետևողները: Ինչ վերաբերում է նրան, որ երկար ժամանակ է հարկավոր օգտնվելու այդ ծրագրից ու ավելացնելու հետևորդներիս թիվը, պետք է նշեմ, որ այսօր ես քնում եմ երեք ժամ, ըստ այդմ էլ չունեմ ժամանակ նման անհիմն բաների վրա ծախսելու:  Պետք է նշեմ, որ ի շնորհիվ իմ ինստագրամի էջի ես նաև հյուրախաղերի հրավեր եմ ստացել: Իսկ թե ինչ են գրում բլոգերները պարապությունից` ինձ առհասարակ չի հետաքրքրում: Շատ շնորհակալ եմ այդ բլոգերին, որի նյութից հետո իմ էջին բաժանորդագրվածներն հարյուր անգամ ավելանում են, շնորհակալ եմ ինձ անվճար PR անելու համար: Բայց եթե ես լինեի նրա փոխարեն` ես լուսանկար կդնեի հենց այն ծրագրից, որից իբրև թե ես օգտվում ու արհեստական հետևորդներ եմ ավելացնում` ապացուցուցելու համար, որ ինքը ճիշտ է, այլ ոչ թե կգրեի «ես քննեցի ու զննեցի»` նման տուպիզմ ես դեռ չեմ լսել»,-Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքը եզրափակեց երգիչը:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին