▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չներվածները» հաճելիորեն զարմացրին

Հունիսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն կարմիր դահլիճում տեղի ունեցավ երկար սպասված «Չներվածները» ֆիլմի պրեմիերան:

Չնայած նրան, որ ֆիլմում որպես այդպիսին «աստղեր» չկան, սակայն հյուրերի թվում էին Աշոտ Ղազարյանը, Գուժ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Գուրգեն Անտոնյանը և շատ ու շատ ուրիշներ:

Վերջին ժամանակներում հայկական կինոշուկայում մեկը մյուսի ետևից հայտնվում են տարբեր որակի ֆիլմեր, սակայն նրանցից շատերը` որպես կանոն սպասելիքները չեն արդարացնում:

Այս մեկը հաճելիորեն զարմացրեց իր հետաքրքիր և արագընթաց սցենարով (չնայած իր մոտ 2 ժամ տևողությանը), բավական լավ դերասանական խաղով, որակյալ օպերատրական աշխատանքով, հատուկ ֆիլմի համար գրված հիասքանչ երգերով և այլ որակներով:

Իհարկե, ֆիլմում կային պահեր, որոնք կարող էին առավել լավ մատուցված լինել, սակայն դա էլ կարելի է վերագրել նրան, որ ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի համար սա դեբյուտային աշխատանքն էր:

Այնուամենայնիվ, ամբողջ դահլիճը մեծ ուշադրությամբ հետևեց ֆիլմի ընթացքին, հուզվեց, իսկ վերջում ֆիլմի ստեղծագործական անձնակազմին պարգևատրեց երկարատև ծափահարություններով:

Հիշեցնենք, որ «Չներվածները» շարունակում է ցուցադրվել մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին